Թուրքիան որոշել է կրկին փոխել Պորտասարի անունը
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փոխել Գյոբեքլիթեփեի անունը։ Վերջինս պատմական հայկական Պորտասարն է, որն արդեն մի անգամ թուրքերն անվանափոխել էին՝ կոչելով Գյոբեքլիթեփե, գրում է ermenihaber–ը։Էրսոյի խոսքով` անվանափոխության պատճառն այն է, որ Գյոբեքլիթեփեի շրջակայքում 100կմ շառավղով զրոյական կետով ևս 11 բարձունք կա։
«Ուստի անունը կդնենք «12 բարձունք» (12 թեփե): Այն մեծ ճանաչում կունենա: Այժմ «12 բարձունքի» հետ կապված լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում, սեպտեմբերին կներկայացնենք արդյունքները»,-ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Պորտասարի շրջակայքում հայտնաբերվել են նաև մի շարք կարևոր հնագիտական կենտրոններ:
Հիշեցնենք, որ Պորտասարը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավում` Հայկական Միջագետքի Ուռհա (Եդեսիա, Ուրֆա) հնագույն քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք: Պորտասարի մշակութային շերտերի բացահայտումը թույլ է տալիս ասել, որ այն մի քանի հազարամյակ եղել է նստակայց մարդկանց կրոնա-ծիսական կենտրոն: Տարածքը հայկական մշակութային արեալում է:
Պորտասարի ավերակներն ընդգրկվել են աշխարհի ամենահին վայրերի ցանկում։ 1994 թվականից հետազոտվում է գերմանական և թուրքական հնագետների կողմից։ Այս հնավայրի պատմությունը սկիզբ է առնում Ք. Ա. 10-րդ հազարամյակից։
Այստեղ է գտնվում աշխարհում ամենահինը համարվող տաճարը, որի կանգուն սյուներին էկզոտիկ բույսեր ու կենդանիների պատկերներ են քանդակված։ Տարածքում նաև անտիկ շրջանի մարդկանց ֆիգուրներ են հայտնաբերվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.