Последние новости

Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. իրավիճակը լարված է

Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան- Գյումրի ճանապարհը Բենիամին գյուղ հատվածում: Նրանք պահանջում են, որ իշխանությունն անհապաղ լուծի ոռոգման խնդիրը։

Տեղումների բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանը լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը։ Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերը ոռոգման ջրի պակասի պատճառով մնացել են անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի վրա։

«Մարզի ցածրադիր հատվածների ցանքատարածքներում բերքն արդեն ամբողջությամբ վնասվել է»,– ասում են գյուղացիները:

Իրավիճակն այս պահին լարված է։ Խնդիր է ծագել վարորդների ու գյուղացիների միջև։ Իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը դեռ չի գնացել ցուցարարների մոտ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ