Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է 20ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Արդշինբանկը Կլիմայի գործընկերության գլոբալ հիմնադրամից (ԿԳԳՀ/ GCPF) 20մլն ԱՄՆ դոլար վարկ է ստացել։ Ներգրավված միջոցները կուղղվեն էներգաարդյունավետության և էներգիայի վերականգնվող աղբյուրների նախագծերում վարկային ներդրումների ավելացմանը՝ հիմնականում արևային պանելների ֆինանսավորման նպատակով։ Ենթավարկերը կարող են տրամադրվել տնային տնտեսություններին, փոքր և միջին բիզնեսին, խոշոր կորպորացիաներին, ինչպես նաև համայնքապետարաններին/մունիցիպալ օբյեկտներին։

Ինչպես նշել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը, էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկն աճում է ամբողջ աշխարհում։ «Հայաստանը զարգացնում է արևային էներգետիկան` փնտրելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։ Այս ոլորտն ունի զարգացման մեծ հեռանկարներ` հաշվի առնելով Հայաստանում արևային օրերի քանակը։ Արդշինբանկն ամբողջությամբ հետամուտ է մեր երկրում կանաչ վարկավորման և կանաչ էներգետիկայի նախագծերի իրականացմանը` աջակցելով փոքր հիդրոէլեկտրակայանների, արևային կայանների կառուցմանն ու վերակառուցմանը», – ասել է նա։

Անանյանի խոսքով, բանկն ունի բոլոր հնարավորությունները` ավելի մեծ հզորությամբ էլեկտրակայանների ֆինանսավորման համար։ «Միայն վերջին տարվա ընթացքում այդ նպատակով տրամադրվել է մոտ 30 մլն դոլարի վարկ։ Նոր միջոցները կօգնեն մեզ զգալիորեն ընդլայնել Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող մեր ներդրումային հնարավորությունները, մասնավորապես, կազմակերպություններին տրամադրելով «կանաչ» վարկեր արևային պանելներ գնելու և տեղադրելու համար», – ասել է նա։

Անանյանը նշել է, որ Արդշինբանկը ձգտում է էկոլոգիական սկզբունքները դարձնել սեփական մշակույթի մասնիկ։ «Բանկը շարունակելու է աջակցել իր հաճախորդներին մաքուր էներգիայի օգտագործման հարցում` մշակելով նոր պրոդուկտներ էներգաարդյունավետության բարձրացման համար և ավելացնելով հաճախորդների իրազեկվածության մակարդակը կանաչ էներգետիկայի մասին», – եզրափակել է Արդշինբանկի վարչության նախագահը։

GCPF–ը Լյուքսեմբուրգում տեղակայված ներդրումային ընկերություն է, որի նպատակն է ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության նախագծերի մեջ ձևավորվող շուկաներով երկրներում և զարգացող երկրներում` էներգիայի սպառման և/կամ CO2–ի արտանետումների նվազեցման նպատակով։ Հիմնադրամում ներառված են պետական և մասնավոր ներդրողներ։

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի առաջատար բանկերից է։ Բանկը բազմիցս ճանաչվել է լավագույն հայկական բանկը առաջատար միջազգային պարբերականների կողմից: 2020թ.–ին Global Finance ամսագիրն Արդշինբանկը ճանաչել է «Տարվա լավագույն բանկը», ինչպես նաև «Տարվա ամենահուսալի բանկը» Հայաստանում։ Արդշինբանկը 2020 թվականի Լավագույն բանկ է ճանաչվել նաև բրիտանական ինստիտուցիոնալ ներդրողների Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից։ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը 2020 թվականին Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել է որպես «Տարվա գործարք» Եվրոպայում: «Արդշինբանկ» ՓԲԸ–ն 2021թ.–ին Asian Banking & Finance–ի (ABF) կողմից ճանաչվել է «Հայաստանում տարվա լավագույն մանրածախ բանկը»:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ