Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԲԱ ՍԵՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ՍԵ՞ՆՑ ԷՐ
Այս պատմությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար…
Երեք տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը։
Նեոբոլշևիզմի կանոնների համաձայն սկսվեց «պայքար կոռուպցիայի ու թալանի» դեմ,բայց նոր իշխանությունների առաջ «կզած» նախկին որոշ պաշտոնյաներ ու գործարարներ դարձան կամ արդար սեփականատերեր ,կամ էլ՝ «պրոֆեսիոնալներ»։
Հաջորդ քայլը՝ Եկեղեցու և հայկականության դեմ բռնաճնշումներն էին։
Արդյունքում սրանց առաջնորդը հայտարարեց, որ «հայ եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը դպրոցներում ,«հայոց լեզու»և «հայոց պատմություն »առարկաների պարտադիր դասավանդումը համալսարաններում նպատակահարմար չէ։
Բայց այսքանով սրանք չբավարարվեցին և ԱԺ ամբիոնից իրականացրին տրանսգենդերության քարոզ։
Հաջորդ հարվածը հասցրեցին մեր հաղթանակներին ու հայտարարեցին,որ «թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր,քան Արցախյան հաղթանակը։
Սակայն այսքանով նրանք կանգ չառան։
Նրանք զրոյացրին մեր բանակցային առավելությունը,հրաժարվեցին հայանպաստ ժառանգությունից ու հայտարարեցին,որ «կբանակցեն իրենց սեփական կետից »ու «ինչ պետք է,դա էլ կբանակցեն»։
Քիչ անց Ադրբեջանին ու նրա ղեկավարին հայտարարեցին «կառուցողական»։
Սահուն կերպով մեզ մտցրին պատերազմի մեջ,պատերազմով ու հազարավոր զոհերով հանձնեցին Արցախի 75 տոկոսը։
Բայց այստեղ նույնպես նրանք կանգ չառան։
Կեղծելով ամեն ինչ՝ սրանք Հայաստանի սահմաններից ներս թողեցին թուրքերին ։
Այս ամենի հետևանքով մենք չունենք ինքնիշխան պետություն,որևէ մեկը Հայաստանին «բանի տեղ չի դնում»,իսկ կապիտուլյանտ իշխանությունը անվերջ զիջելով իբր թե մեզ բերում է «խաղաղություն»։
Իսկ ի՞նչ է անում հասարակությունը։
Մի մասը ընդվզում է,իսկ մյուս մասը գնում ու քվեարկում է կապիտուլյանտի օգտին,որ իբր թե նախկինները չգան։
Նախկիններին դեմ է
քվեարկում ու չի հասկանում,որ կողմ է քվեարկել Ալիևին ու Էրդողանին։
Դուք ընտրել եք ոչ թե խաղաղությունը,այլ ազգային նվաստացումն ու թուրքական գերությունը։
Այդ նախկիններն են/ երեք նախկին նախագահների գլխավորությամբ/ հաղթել թուրքերին ու Հայաստանը պետություն դարձրել։
Իսկ սա և սրան սատարողները Հայաստանը դարձրին «թուրքական վիլայեթ»։
Հ.Գ. Քիչ առաջ ընկերս զանգահարում է ինձ ու հարցնում թե ծնողներին Ջերմուկ է ուզում ճանապարհի ,բայց չգիտի ճանապարհին «թուրքերի պոստ» կա թէ՞ ոչ…
Բարեբախտաբար չկա ,ասեցի ես։
Ու մտածեցի ՝ էս ուր ենք հասել,որ Հայաստանի ներսում էլ վախենում ենք ազատ շարժվել։
Բա Սերժի ժամանակ սե՞նց էր…
Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:13
Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.
-
2025-06-07 08:44
«Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.