Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՍՐԱՆՔ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱՆ, ՈՐ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՇԱՀԸ ՎԵՐ ԵՆ ԴԱՍՈՒՄ ԱՄԵՆԻՑ
Օրերս «Հայկական ժամանակ» թերթոնում հերթական ցնդաբանությունն էր հրապարակվել, որին ես չէի էլ անդրադառնա, եթե խնդրո առարկան չլիներ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը։ Կապիտուլյանտի անձնական օգտագործման լրատվականը, որը վաղուց արդեն որպես թերթ օգտագործելի է միայն սանհանգույցում, ենթադրել էր, որ ունակ է հակասություններ գտնել Նախագահ Սարգսյանի BBC-ին տված վերջին հարցազրույցում։ Կետ առ կետ արձագանքեմ «հակասություններին».
1. Սրանք այդպես էլ չհասկացան, որ պետականամետ քաղաքական գործիչները երկրի շահը վեր են դասում ամենից։ Ուստի, Նախագահ Սարգսյանը չէր կարող մինչև առաջադրվելը բաց տեքստով ասել, որ համաձայնում է, որ իշխող քաղաքական ուժը իրեն առաջադրի որպես վարչապետի թեկնածու միայն մեկ պատճառով՝ Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում հասնել այնպիսի կետի, երբ հիմնական բանակցողի փոփոխությունը չի վնասի մեր երկու պետությունների շահերին։ Հիշեցնեմ նաև, որ սա առաջին հիշատակումը չի ու դեռևս 2018 թվականին Սերժ Սարգսյանը «Լույս» հիմնադրամի շրջանավարտներին բաց նամակում խոսել էր իր որոշման դրդապատճառների մասին։
2. Այն մտքին, որ Նախագահը 2018 թվականին Ազգային Ժողովում հայտարարել էր բանակցութային գործընթացի «կանգնած» լինելու մասին անդրադարձել ենք բոլորս և ոչ մեկ անգամ։ Եվս մեկ անգամ չեմ զլանա բացատրել, որ իր խոսքում, որը հակահայ քաղաքական գործիչները մեջբերում են համատեքստից կտրված, Նախագահ Սարգսյանը նկարագրում էր բանակցային գործընթացը կանգնած է հակառակորդի ապակառուցողական վարքագծի հետևանքով։ Այո, մենք թշնամուն կառուցողական չէինք անվանում, մենք այնպես էինք բանակցում միջազգային հանրության հետ, որ իրենք որպես արդյունք փակ դռների հետևում ստիպում էին թշնամուն ճանաչել Արցախի անկախությունը։ Դա է ինքնորոշման խնդիրներով պայմանավորված կոնֆլիկտների միակ լուծման ճանապարհը՝ ստանալ միջազգային հանրության աջակցությունը։ Կոսովո, Արևելյան Թիմոր և նման օրինակները հասու չեն ՀԺ սեփականատերի գիտելիքներին: Ցավոք, սրանք դա այդպես էլ չհասկացան։ Մեր բանակցությունների արդյունքում հայկական կողմի և համանախագահների մոտեցումները նույնն էին, իսկ սրանց բանակցելու արդյունքները տեսնում ենք բոլորս:
3. Հոդվածի հեղինակը կարծիք է հայտնում, որ ադրբեջանական կողմին «լավ չէին ստիպում» համանախագահ երկրները… Բարդ կլինի քաղաքագիտական լեզվով արձագանքել այս ցնդաբանությանը, բայց նշեմ, որ Սերժ Սարգսյանի օրոք մեր բանակը ստիպում էր թշնամուն Մոսկվայում կրակի դադարեցում աղերսել, մեր դիվանագիտական կորպուսը հասել էր նրան, որ համանախագահները ստիպել էին ստանալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնագրերը, իսկ եթե հաջողվեր հասնել հակամարտության հանգուցալուծման համաձայանգրի, ապա դրա «ստիպողական» գործիքներն էին լինելու համանախագահների և ՄԱԿ անվտանգության խորհրդի առանձին հայտարարությունները:
Պատվերով հոդվածին էլ ձև կա։ Չնայած պատերազմ և ընտրություններ կեղծածի համար կեղծիքներով հոդված հրապարակելը խաղ ու պար է։ Այսպես էլ մի օր չտեսանք, որ կապիտուլյանտը գոնե իր թերթոնի միջոցով այսպես ժիր արձագանքի ադրբեջանական տեղեկատվական հարձակումներին։
Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:52
«Проблема Ильхама Алиева в том, что он не изучал опыт бывшего президента соседней республики Михаила Саакашвили, который тоже долго провоцировал Москву и даже провёл маленькую и победоносную военную кампанию в Аджарии», - пишет в своем телеграм-канале директор Евразийского коммуникационного центра, кандидат исторических наук Алексей Пилько.
-
2025-07-22 10:05
«Ильхам Алиев встал на антироссийский и антииранский путь Абульфаза Эльчибея, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен АЙВАЗЯН.
-
2025-07-21 16:19
Третий год подряд Ардшинбанк выступает “Сильным” партнером ежегодного неформального бизнес-форума Sevan Startup Summit 2025. В этом году он пройдет с 20 по 26 июля, традиционно на одном и том же месте — на берегу озера Севан.
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.