ՀԲ-ն ևս մեկ տարով չեղարկում է ՀՀ-ին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը
Կորոնավիուսի համավարակի և հետպատերազմյան զարգացումների հետևանքով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021թ. ապրիլի 30-ին պաշտոնապես դիմել էր Զարգացման Միջազգային Ընկերակցությանը՝ խնդրելով ևս մեկ տարով երկարաձգել հավելյալ 1.7% տոկոսադրույքի կիրառումը չեղարկելու որոշումը:
Ֆինանսների նախարարությունից News.am-ին հայտնում են, որ 2021 թվականի հունիսի 29-ի գրությամբ Համաշխարհային բանկը տեղեկացրել է, որ հայկական կողմի խնդրանքը բավարարվել է, և հիշյալ հավելյալ տոկոսադրույքը չի կիրառվելու Համաշխարհային բանկի 2022 ֆինանսական տարվա (2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը) ընթացքում:
Համաշխարհային բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:
2020թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի մնացորդը Զարգացման միջազգային ընկերակցության վարկերի գծով կազմել է 955 մլն ԱՄՆ դոլար, որից հավելյալ տոկոսադրույքի կիրառվում է 755 մլն ԱՄՆ դոլարի նկատմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 11:45
Лидер инициативы "Камк" Ваагн Чахалян арестован на два месяца, сообщил в соцсетях его сын Рубен Чахалян.
-
2025-07-05 11:43
Секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-07-05 11:41
На фоне обостряющегося конфликта между Москвой и Баку в Азербайджане прошел слет масонов, пишет в своем Telegram-канале иранский журналист Аббас Джума.
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.