ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԿՐԱԿԱԴԱՇՏՈ՞ՒՄ
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը արթնանալու նշաններ է ցույց տալիս, ինչի մասին վկայում է 2021 թվականի առաջին եռամսյակում երկրի զբոսաշրջային այցելությունների ցուցանիշը, որը կազմել է 86 հազար: Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, այս մասին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ ԱՊՐԵՍՅԱՆԸ։
«Եթե համեմատենք անցյալ տարվա առաջին եռամսյակի հետ, 72 տոկոսից մի փոքր ավելի նվազում կա. 311 հազար է եղել 2020-ի առաջին եռամսյակում։ Բայց 2020-ի առաջին եռամսյակում կորոնավիրուս չէր, մենք բնականոն կյանքով էինք ապրում, իսկ եթե համեմատենք կորոնավիրուսի պայմաններում այցելությունների ցուցանիշի հետ, ապա անցյալ տարվա երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակներում միասին վերցրած այն 65 հազարը չի գերազանցել։ Հիմա արդեն 86 հազար է միայն այս տարվա առաջին եռամսյակում՝ այն դեպքում, որ առաջին եռամսյակը միշտ ամենապասիվն է լինում»,- նշել է Ապրեսյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. գուցե փորձագետն ավելի ծանրակշիռ պատճառներ ունի լավատեսության համար, բայց անցած տարվա 9 ամիսների հանրագումարային ցուցանիշի վկայակոչումները, մեղմ ասած, տարօրինակ են: Ըստ էության, մշտական ֆորս-մաժորը, ոլորտի բացարձակ կաթվածահարությունը՝ կապված կորոնավիրուսային սահմանափակումների, լոքդաունի, սահմանների փակման, ուղևորափոխադրումների ծավալի կտրուկ կրճատման, 44-օրյա պատերազմի, հետպատերազմյան սոցիալ-քաղաքական ցնցումների հետ, համեմատվում է զբոսաշրջության համար ավանդաբար պասիվ ժամանակաշրջանի հետ: Դա նույնն է, թե հիվանդի վիճակը համեմատենք հանգուցյալի հետ։ Թեպետ, ընդունում ենք, որ կոռեկտ չէ նաև այս տարվա առաջին եռամսյակի համեմատումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ և ցուցանիշի գրեթե հնգակի կրճատման արձանագրումը։ Դա արդեն նույնն է, թե համեմատել առողջ մարդու կյանքը (2020-ի առաջին եռամսյակ) ծանր հիվանդի հետ (այժմ):
Իհարկե, կարևոր է նկատել ոլորտի զարթոնքի նշանները։ Բայց շատ ավելի կարևոր է իրատեսորեն գնահատել դրա վերականգնման հեռանկարները։ Իսկ այդ առումով, ավաղ, լավատեսության առիթ չկա։ Միանգամից նշենք, որ վերականգնման տակ ենթադրվում է զբոսաշրջային այցելությունների 1 մլն 800 հազար մակարդակի տարեկան ընդհանուր ցուցանիշ։ Ինչպես դա եղել է դեռևս 2019-ին: Վերականգնման տակ ենթադրվում է զբոսաշրջիկների ապահոված գրեթե 2 միլիարդ դոլարի դրամաշրջանառության ներհոսք ներքին շուկայում: Վերականգնման տակ ենթադրվում է զբոսաշրջության առաջատար դեր երկրի տնտեսության մեջ։ Այս ամենը եղել է դեռ 2 տարի առաջ։ Հիմա դա չկա, և խիստ կասկածում եմ, թե կլինի թեկուզ միջնաժամկետ, թեկուզ երկարաժամկետ հեռանկարում։
Պետք է արձանագրել, որ Հայաստանը կորցրել է զբոսաշրջային գրավչության ամենագլխավոր տարրը։ Խոսքը անվտանգության մասին է։ Միանգամայն ակնհայտ է, որ այսօր Հայաստանը միջին վիճակագրական օտարերկրացի զբոսաշրջիկի աչքում թեժ կետի տեսք ունի։ Սահմանին իրավիճակը պայթյունավտանգ է, օր անգամ չի անցնում, որ նոր միջադեպ չլինի։ Երկրի ներսում տիրող իրավիճակը բնավ ավելի լավ չէ։ Քաղաքական ճգնաժամը շարունակվում է, պետական կառավարման համակարգում տիրող քաոսը՝ նույնպես, քրեածին իրավիճակը վատթարանում է։ Համատարած մրրկայնություն բոլոր ուղղություններով։
Այսպես թե այնպես, զբոսաշրջիկի համար այսօր Հայաստանում ռիսկերն ավելի շատ են, քան երբևէ։ Այո, սպասարկման մակարդակը մեզանում շարունակում է բարձր մնալ, այո, Հայաստանում դեռևս կարելի է համեղ ուտել-խմել։ Բայց այդ ամենը միանգամից կորցնում է հրապույրը, եթե խնդրահարույց է մնում անվտանգության հարցը։ Իսկ այդ խնդիրը տեսանելի ապագայում կարող է լոկ խորանալ։ Մի կողմից՝ հայտարարվել է հայկական բանակը լիովին պայմանագրային դարձնելու հեռանկարների մասին։ Մյուս կողմից՝ երկրի անվտանգության ապահովումը գնալով ավելի մեծ չափով փոխանցվում է թեկուզև ռազմաքաղաքական դաշնակցին, բայց այնուամենայնիվ օտար պետությանը, որն այստեղ հետապնդում է նախևառաջ սեփական շահերը։ Եվ վերջապես, Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական հաշվեպարզումների կրակադաշտի, որոնք ժամանակի հետ լոկ ուժգնանալու են։ Դժվար թե մեծաթիվ օտարերկրացիներ նախընտրեն հանգստանալ այսպիսի կրակադաշտում։ Այո, իհարկե, կան էքստրեմալ տուրիզմի սիրահարներ, ադրենալին փնտրողներ: Բայց նրանք հաստատ բավարար չեն հայկական զբոսաշրջության նախկին դիրքերը վերականգնելու համար։
Այո, կարելի է լավատես լինել, ամեն ինչում դրական նշաններ տեսնել: Բայց դրանից իրականությունը դեպի լավը չի փոխվի։ Հայկական տուրիզմի «ոսկեդարը», ավաղ, անցել է, և դրա դրա վերածննդի հույսեր տածելու հիմքեր դեռևս չկան…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.