Բորիս Ավագյան․ Իշխանությունը պետք է դիմի Մուրադովին գերիների վերադարձի համար
Իշխանությունը պետք է անհապաղ դիմի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ խնդրանքով, որպեսզի նա Բաքվի հետ բանակցի դատապարտված գերիներին վերադարձնելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
«Տղաների վերադարձի համար կան բոլոր իրավական հիմքերը։ Երեկ դատարանի որոշումը կարդացվել է, և հենց այսօր էլ նրանք պետք է ազատ արձակվեն և վերադառնան Հայաստանի Հանրապետություն»,- ասաց նա։
Բորիս Ավագյանի կարծիքով՝ հայ ռազմագերիներին դատապարտելով՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանն ապացուցել, որ նրանք իրականում ռազմական հանցագործներ են։
«Սա հատուկ բեմադրված դատավարություն է միջազգային հանրության համար։ Վեց ամսով ռազմագերիներին կալանքի տակ պահելըն իրենք օրինականացրին դատական որոշումով»,- հավելեց Բորիս Ավագյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիս 2-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով 14 հայ ռազմագերիներին դատապարտվեցին ազատազրկվեն։ Նրանցից երկուսը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, 12-ը' վեց ամսվա ազատազրկման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).