Չարչյանի գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին
«Իզմիրլյան» ԲԿ-ի արդեն նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով կա մոտ 280 վկա, սակայն հարցաքննվել են նրանցից մոտ 60-80-ը։ Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում այսօր ընթանում էր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը։
«Բոլորն էլ մասնակցել են ժողովի․ մի քանի ցուցմունքի եմ հասցրել ծանոթանալ, որևէ անձ չկա, որ կարող է ասել, որ պարոն Չարչյանն իրեն հարկադրել է մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին, և որ պարոն Չարչյանի այդ խոսքերն ընկալել է որպես հարկադրանք։ Հակառակը` բոլորը նշել են, որ Չարչյանի խոսքերն ընկալել են որպես խնդրանք, հորդոր՝ որպես քաղաքացիական պարտքի կատարում»,- նշեց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մեղադրական բնույթի ցուցմունքներ չկան։
Պաշտպանը նաև տեղեկացրեց՝ թեպետ Արմեն Չարչյանն առողջական խնդիրներ ունի, բայց այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Նրա խոսքով՝ առկա էր բժշկական տեղեկանք, որ պարոն Չարչյանը բժշկական հսկողության կարիք ունի, սակայն այդ հսկողությամբ նա այս պահին չի ապահովվում։
Հավելենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց Չարչյանի պաշտպանների բողոքի քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին` ժամը 12:00-ին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.