ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏ․ ՕՐ ԵՐՐՈՐԴ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Սահմանադրական դատարանը այսօր` հուլիսի 10-ին, արդեն 3-րդ օրն է շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Նիստին ներկա են Սահմանադրական դատարանի բոլոր ինը դատավորները: Որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն, դատախազությունը, ոստիկանությունը և ՀՌԱՀ-ը: Երրորդ կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:
Նշենք, որ առաջին 2 օրերին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը 2 անգամ միջնորդություն ներկայացրեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ընտրությունների օրը հունիսի 20-ին նշանակելու հետ կապված մեկնաբանություն տալու համար, սակայն այս միջնորդությունները մերժվեցին:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Հայաստան» դաշինքը վիճարկում է ընտրություններին հաջորդած որոշման սահմանադրականությունը, օրինականությունը, ինչպես նաև առկա փաստական հանգամանքները: Հայտարարությունը բավականին ծավալուն է, պարունակում է գրավոր և վիդեո նյութեր: Վերլուծությունը հիմնված է 109 տեղամասերի արդյունքների վրա, վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որոնցից 4 հազարի մասով ստորագրություններ չկան: 30-40 ընտրատեղամասերում դաշինքի ներկայացուցիչները մատյաններ են գտել ընտրողների անուններով կրկնակի նույնական էջերով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.