Դատախազությունն անհետևանք թողեց ընտրողներին կաշառելու մասին բոլոր հաղորդումները
Դատախազությունն անհետևանք թողեց ընտրողներին կաշառելու մասին բոլոր հաղորդումները, որոնք առնչվում էին «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Այս մասին հայտնեց դատախազության ներկայացուցիչ Հովհաննիսյանը ՍԴ նիստում:
Նրա խոսքով՝ ստացվել է 172 հաղորդում հօգուտ «Հայաստան» դաշինքի կամ ներկայացուցիչների կողմից խախտումների մասին: 71 դեպք վերաբերել է կաշառքին: 12 դեպքով քրեական գործ է հարուցվել, 16-ով ստուգումներ են ընթանում:
«Պատիվ ունեմ» դաշինքի հետ կապված եղել է 57 հաղորդում, 39-ը վերաբերել է կաշառքին: 17-ով քրեական գործ է հարուցվել. 40-ը մնացել է անհետևանք:
«Քաղաքացիական պայմանագի» հետ կապված ստացվել է 84 հաղորդում, 13-ը՝ ընտրողներին կաշառելու հոդվածով: Բոլորը թողնվել են անհետևանք:
Դատախազության ներկայացուցիչը հայտնեց, որ բերման է ենթարկվել 110 անձ, 20-ը կապ է ունեցել «Հայաստան դաշինքի», 39-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, մնացածը՝ այլ քաղաքական ուժերի հետ: Ինչ վերաբերում է խուզարկություններին, ապա դրանք եղել են 29:7:
Դատախազության ներկայացուցիչն անդրադարձել է կոնկրետ դեպքերի, որոնք վերաբերում ենք քվեարկության գաղտնիության խախտմանը, պաստառների վնասմանը: Սյունիքի մարզպետի ներկայությամբ «Հայաստան» դաշինքի պաստառի վնասման փաստով Հովհաննիսյանը պարզաբանեց, որ օրենքը չի նախատեսում նման արարքի համար ձերբակալություն: Այս կապակցությամբ նա ընթերցեց դաշինքի ներկայացուցիչ Գոռ Մանուչարյանի հայտարարությունն այն մասին, որ դաշինքը չի պնդում քրեական գործ հարուցել: Դա բացահայտ դիսոնանս է ձերբակալության անհրաժեշտության մասին պնդումների հետ, հավելեց դատախազության ներկայացուցիչը:
Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառման թեմային՝ նա նշեց, որ ներկայացված դեպքերը բաժանվել են երկու խմբի: Գրանցվել է 102 խախտում. 51 դեպք նախընտրական գործունեությանը մասնակցելուց հրաժարվելու հարկադրում, նույնքան դեպք ինչ-որ թեկնածուի դեմ կամ հօգուտ քվեարկելու հարկադրում, կրկնակի քվեարկելու հարկադրում: 53 դեպք վերաբերել է «Հայաստան» դաշինքին, 1 քրեական գործ է հարուցվել է, այն արդեն դատարանում է: 49 դեպք վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրին»:
Զինծառայողների հարկադիր քվեարկության մասին հաղորդումները ևս դատախազության ներկայացուցիչը հերքում է: Նրա խոսքով՝ բոլոր ստցված հաղորդումներով կամ ստուգումներ են անցկացվել կամ նյութեր են նախապատրաստվել:
Այնուամենայնիվ, մեկ քրեական գործ հարուցվել է: Այն վերաբերում է ընտրողների հատուկ խմբի քվեարկության կանոնների խախտմանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ սպայի ուղեկցումն անհիմն գնահատվել է որպես զինվորների «սխալ» քվեարկություն: Ինչ վերաբերում է ընտրողների և ստորագրությունների թվի անհամապատասխանությանը, նա հայտնեց դասակարգման 4 խմբի մասին, որոնք կարող էին նման անճշտության պատճառ դառնալ: Դա, առաջին հերթին զինծառայողների քվեարկությունն է, որոնց թիվը չի նշվում, սակայն ցուցակներում կան: Երկրորդ խումբը՝ ինչ-որ պատճառով սքանավորվել են որոշ թերթեր: Երրորդում Հովհաննիսյանը մեղադրեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին: Չորրորդում՝ հանձնաժողովի անփույթ աշխատանքը:
Երկակի էջերի հետ կապված նա վստահեցրեց, որ երկրորդ օրինակում ստորագրությունները բացակայում են, այդպիսով, կրկնակի քվեարկության մասին խոսք չկա: Այն փաստը, որ հօգուտ «Հայաստան» դաշինքի ձայների վերահաշվարկի ժամանակ ձայները ավելացել են, դատախազությունում բացատրեցին անճշտությամբ և հանձնաժողովի անդամների հոգնածությամբ:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը ընդհանրապես ուշադրության չէր արժանանա, եթե հաղորդում տվածները չդիտարկեին դա որպես կեղծիքի հնարավորություն, շարունակեց Հովհաննիսյանը: Անջատման բոլոր դեպքերը ստուգվել են: 13դեպքերից 7-ում հոսանքն անջատվել է քվեարկության ժամանակ, մյուսներում՝ հաշվարկի ժամանակ, քվեարկել են Գյումրիում գոյություն չունեցող տներում, դատախազությունը դրան ևս պատասխան ունի. տներն իրականում չկան, սակայն բնակիչները 1988 թվականին գրանցված են այդ հասցեում, և խախտումներ չկան: Այդպիսով, 887 հաղորդումից 853-ը տեխնիկական բնույթի է, մնացած դեպքերում խախտումներ ընդհանրապես չկան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).