Թուրք ֆուտբոլիստներին թույլ չեն տվել մուտք գործել Հունաստան
Թուրքական «Գալաթասարայ» ակումբի ֆուտբոլիստներին թույլ չեն տվել մուտք գործել Հունաստան Աթենքի «Էլեֆտերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնելուց հրաժարվելու պատճառով: Համապատասխան կարգադրությունն արել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության և հակաճգնաժամային կառավարման փոխնախարար Նիկոս Հարդալիասը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին ամենաթողության մեղադրանք է հղել:
««Օլիմպիակոս»-«Գալաթասարայ» ընկերական հանդիպումը չի անցկացվում մեր երկիր մուտք գործելու արձանագրությամբ հաստատված որևէ միջազգային միջոցառման շրջանակներում ։ Այսպիսով, «Գալաթասարայ» թիմի մուտքի համար կիրառվում է այն ամենը, ինչ նախատեսված է 7-7-2021 թթ.-ի թիվ 2978 նախարարական որոշման մեջ, և 3-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան»,-ասվում է Հարդալիասի պատասխան հայտարարության մեջ։
Նրա խոսքով` նշված փաստաթղթերի համաձայն՝ Հունաստան մուտք գործող բոլոր ճանապարհորդները, անկախ քաղաքացիությունից և երկիր մուտք գործելու եղանակից, ենթակա են ՊՇՌ մեթոդով լաբորատոր հսկողության կամ թեստի՝ COVID-19 կորոնավիրուսի անտիգենը արագ հայտնաբերելու համար:
««Գալաթասարայի» դեպքում PLF ձևի QR-կոդը (Passenger Locator Form էլեկտրոնային ձևը, որը լրացվում է Հունաստան մեկնելուց առաջ՝ խմբ.) պարտադիր էքսպրես-թեստ է ցույց տվել բոլոր ժամանողների համար: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունն ակտիվացրել է իր մեխանիզմը, որպեսզի լրացուցիչ բրիգադներ հայտնվեն թուրքական թիմին չուշացնելու համար, սակայն նրանք հրաժարվել են էքսպրես-թեստ անցնել»,-հայտարարել է փոխնախարարը։
Այդ պատճառով Հարդալիասը հրահանգել է թուրք ֆուտբոլիստներին թույլ չտալ մուտք գործել Հունաստան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.