ՏՐԴԱՏԸ՝ ՄԱՆԴԱՏՈՎ
Եթե Փաշինյանն իր ընկերոջը՝ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին ընդգրկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում և անցկացրեց խորհրդարան, ուրեմն համարում է, որ արդարադատությունն այլևս պարտք ու պահանջ չունի Սարգսյանից։ Հիշեցնեմ, որ Տրդատը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընկերները հեռուստախցիկների առջև խոստացան ներկայացնել փոխգնդապետի ծեծին նրա մասնակցության անհերքելի ապացույցներ։ Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձորում 2019թ. սեպտեմբերի 17-ին:
Մենք պարբերաբար տեղեկացրել ենք մեր ընթերցողներին հետաքննության ընթացքի մասին՝ մատնանշելով մի շարք անհամապատասխանություններ։ Օրինակ, բազմաթիվ հարցեր են մնացել հսկող տեսախցիկներից ոստիկանության ստացած նյութերի առնչությամբ։ Հանգամանքների տարօրինակ բերումով առգրավված տեսախցիկները չեն արձանագրել Սարգսյանին հանցագործության վայրում։ Մինչև հիմա կան բազմաթիվ վկաներ, որոնք պատրաստ են հաստատել, որ մարզպետը ներկա է եղել դեպքի վայրում և եթե նույնիսկ անձամբ չի ծեծել Մխիթարյանին, ապա չի կանխել, թեև կարող էր դա անել:
Շատերն առ այսօր վստահ են, որ մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքների նպատակը Սարգսյանի կաշին փրկելն է։ Կան վկաների ցուցմունքներ, որ հենց Գրիգորյանն է փոխգնդապետին հասցրել այն հարվածը, որը նրան գցել է կոմայի մեջ։ Այսօր մարզպետի օգնականը միակ մեղադրյալն է այդ գործով, թեև խոսքը խմբովի ծեծի մասին է։ Գրիգորյանի փաստաբանները փորձում են գրավի դիմաց ազատել նրան կալանքից, իսկ բուն գործը՝ արգելակել։ 2019-ին փոխգնդապետի ծեծը մեծ աղմուկ հարուցեց, հասարակությունը վրդովված էր, Տրդատը ստիպված էր հրաժարական տալ։ Այսօր կրքերը հանդարտվել են, ուստի մարզպետն անցավ խորհրդարան և արդեն լիովին անվտանգ է զգում իրեն։
Բժիշկները հրաշք են գործել
Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նիկոլի ընկերը դժվար թե դատապարտվի և արժանի պատիժ կրի։ Այսօր նա արդեն մեծամասնության խմբակցության պատգամավոր է։
Ցանկալի կլինի, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները 8-րդ գումարման խորհրդարանի ամբիոնից ժամանակ առ ժամանակ հիշեցնեն Տրդատին Արցախում ռազմական գործողությունների մասնակից փոխգնդապետի մասին…
Մխիթարյանը ողջ է, բժիշկները հրաշք են գործել՝ դուրս բերելով նրան կոմայից և ապահովելով ինքնուրույն շնչելու հնարավորությունը։ Մնացյալ առումներով ոչինչ չի փոխվել, փոխգնդապետը դեռ չի հարմարվել շրջակա միջավայրին, գիտակցությունը չի վերադարձել, սնունդը նա ստանում է հատուկ զոնդով: Մխիթարյանը գամված է անկողնուն, նա տանն է՝ մոր և հոր մշտական հսկողության ներքո։ Փոխգնդապետի ծնողները չեն հեռանում որդու մահճակալից և շարունակում են հավատալ հրաշքի:
Իսկ նախկին մարզպետը՝ ծեծի մասնակցի խարանը ճակատին, շրջում է ազատության մեջ, և շատ շուտով մենք կտեսնենք նրան խորհրդարանի ամբիոնում կամ գործադիր իշխանության համակարգում։ Նիկոլը չի լքումն յուրայիններին, իսկ մե՞նք։ Հիշեցնեմ, որ փոխգնդապետի դաժան ծեծը Արցախի պաշտպանների նկատմամբ իշխանությունների կողմից սերմանվող ատելության մթնոլորտի հետևանքն էր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 10:36
Дабы не отстать от моды, ибо образование, как считают Пашинян и его жена, сегодня в тренде, автор счел не лишним опубликовать сугубо научные данные о происхождении отца всех турок Ататюрка. Мы не станем по примеру Анны Акопян приписывать слова Вано Сирадегяна Гранту Матевосяну, в нашем раскладе все ссылки точные.
-
2025-04-21 09:41
Не так давно в одной из публикаций мы напомнили о судьбе судьи по делу 27 октября 1999 г. Самвела Узуняна, который в 2019 г. покинул Армению в статусе обвиняемого в получении взятки. С недавних пор у Антикоррупционного комитета новый председатель (после отставки путем смс Сасуна Хачатряна) Артур Наапетян, который уже приступил к кадровым чисткам. Под раздачу угодил начальник управления комитета по организованной преступности и должностным преступлениям Эдгар Погосян.
-
2025-04-21 09:08
Еще недавно при президенте Байдене азербайджанцы могли позволить себе стрелять по объекту на приграничной территории РА (Ерасх), который строился на американские деньги, а на стройке красовался государственный флаг США. Строительство пришлось перенести в другое место. Изменения стали заметны после подписания соглашения Блинкен-Мирзоян, хотя были обоснованные сомнения в том, что администрация Дональда Трампа продолжит стратегический курс своего предшественника.
-
2025-04-19 09:31
Нынешней весной жители Киранц не занимаются весенней посевной. Ранее мы сообщали о том, что после сдачи азербайджанцам 4-х деревень в Тавуше жители Киранц побоялись вести осенние посевные работы. В 2024 г. киранцы обработали 38 гектаров, с которых был получен урожай. В настоящее время урожаем засеяны лишь порядка 6 гектаров, при этом местные жители боятся, что близость азербайджанцев может помешать сбору урожая зерновых.