Последние новости

Շուշի և Հադրութ այցելած դեսպանների երկրների ներկայացուցիչները հրավիրվել են ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։ Դեսպաններին կանչելու առիթը հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությունն է։

Նշվում է, որ դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։

«Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։ Դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավվումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը», – նշվել է թե՛ նամակում, թե՛ դեսպանների հետ հանդիպումների ժամանակ։

ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև քայլեր է նախաձեռնել՝ հասցնելու Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումը համապատասխան այն երկրների մայրաքաղաքներին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանում հավատարմագրել են համատեղության կարգով, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В Ереване открывают памятник Шарлю Азнавуру (Видео)
    2025-07-18 11:45

    На площади Шарля Азнавура в Ереване проходит церемония торжественного открытия памятника всемирно известному шансонье.

  • Каллас: Постпреды ЕС согласовали 18-й пакет антироссийских санкций
    2025-07-18 11:43

    Постоянные представители стран-членов Евросоюза на заседании в пятницу договорились по 18-му пакету антироссийских санкций, которые хотела ввести еще Польша во время своего председательства в Совете ЕС (до конца июня 2025 года), сообщила глава европейской дипломатии Кая Каллас.

  • АУТСОРСИНГ ГЕОПОЛИТИЧЕСКИ ЗНАЧИМЫХ ОБЪЕКТОВ - ВСЕГДА УДАР ПО СУВЕРЕНИТЕТУ
    2025-07-18 11:19

    Стремление к контролю над теми или иными географически важными точками издавна было одним из ключевых двигателей мировой истории и политики. Сжимающееся вокруг Сюника кольцо, формируемое руками Пашиняна и подаваемое под термином «аутсорсинг», — не первый и не последний в истории пример, когда за счёт суверенитета удовлетворяются интересы различных держав. Предлагаю вместе вспомнить, как развивались попытки «аутсорсинга» стратегически важных логистических объектов:

  • ПОЛИТОЛОГ О РИСКАХ АУТСОРСИНГА: ВМЕСТО ДВУХ ЗАКРЫТЫХ ГРАНИЦ АРМЕНИЯ ПОЛУЧИТ ТРИ
    2025-07-18 11:02

    Соединенные Штаты непосредственно вовлечены в процесс открытия так называемого "Зангезурского коридора". Такую точку зрения в беседе со Sputnik Армения высказал политолог Сергей Мелконян. Отметим, что несколько дней назад посол США в Турции Томас Баррак заявил, что считает теоретически возможной передачу дороги из Азербайджана в Нахиджеван через Сюникскую область под американское управление.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ