Հունաստանի հայ համայնքը բողոքի նոտա է հղել ԱԳՆ-ին
Հունաստանի հայկական համայնքը երկրի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին բողոքի նոտա է հղել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլայոս Պիպերիգոսի՝ Արցախ այցի կապակցությամբ:
Հունաստանի Հայկական ազգային հանձնաժողովը բաց նամակ է հղել Դենդիասին, որում, մասնավորապես, նշված է.
«Ի զարմանս և մեծ անհանգստություն մեզ՝ տեղեկացանք Ադրբեջանում Հունաստանի դեսպան պարոն Նիկոլաոս Պիպերիգոսի` Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված սադրիչ ֆիեստային մասնակցելու մասին, որը տեղի է ունեցել Արցախում, մասնավորապես, օկուպացված Շուշի քաղաքում:
Բառացիորեն հետևելով Անկարայի պահանջներին և նմանատիպ սադրիչ խնջույքներին, որոնք կազմակերպել էր Էրդողանը օկուպացված Կիպրոսում, Ադրբեջանի նախագահը հրավիրեց պետությունների ներկայացուցիչներին «տոնել» իր հետ: Ի՞նչը տոնել:
Ադրբեջանի ատելությամբ լի գործողությունները, որը շարունակում է խախտել պայմանավորվածությունները և ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, թե՞ «պատվել» բռնապետին, որն Արցախում աղետալի պատերազմի ավարտից հետո անօրինական կերպով պահում է հայ ռազմագերիներին ու խաղաղ բնակիչներին:
Պատահական չէր, որ Մինսկի խմբի երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Գերմանիան և Միացյալ Թագավորությունը հրաժարվեցին ձեռնպահ մնալ խայտառակ ֆիեստայից, որը նպատակ ուներ ապակողմնորոշել հասարակության կարծիքը Ադրբեջանի սարսափելի հանցագործություններից:
Ցավոք, Հունաստանը պետք է առաջինը արձագանքեր, քանի որ այցը կազմակերպվել էր պատմական Ղազանչեցոց տաճարի սրբավայրի ներսում, քայքայված գմբեթով և վանդալիզմի դարձմամբ հիշեցնող նմանատիպ պրակտիկան Սոֆիայի դեպքը Կոստանտնուպոլսում:
Մենք կարծում ենք, որ պետությունների, բայց հիմնականում Հունաստանի ներկայացուցիչների մասնակցությունը այս այցին խրախուսում է Ալիևի աղաղակող ու ամբարտավան ռեժիմը: Ի վերջո, թարմ են հիշողությունները Հունաստանի դեմ Ադրբեջանի նախագահի ամոթալի հայտարարություններից՝ Բաքվում պարոն Պիպերիգոյի հավատարմագրերը հանձնելու ժամանակ:
ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը, ինչպես նաև Հունաստանի հայ համայնքը խորին դժգոհությունն են հայտնում այս ծաղրերգությանը մեր երկրի ներկայացուցչի մասնակցության առթիվ:
Դուք շատ լավ գիտեք, որ Ադրբեջանը, հավատարմորեն պատճենելով իր դաստիարակին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Ո՞րն է Հունաստանի կողմից տրամադրվող աջակցության նպատակը այս կրիտիկական շրջանում:
Հայաստանը Հունաստանին համարում է իր ամենակարևոր դաշնակիցը: Մենք ուզում ենք հավատալ, որ նույնը վերաբերում է Հունաստանին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 09:50
Современные народы ненавидят свое прошлое, презирают настоящее, а к будущему относятся с безразличием. Вряд ли такой настрой приведет к чему-то хорошему. Об этом в своем Telegram-канале написал бывший посол Армении при Святом Престоле Микаэл Минасян.
-
2025-06-02 09:39
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян 20 мая выступил с речью на открытии регионального семинара послов Европейского союза в странах Восточной Европы и Центральной Азии. В своём выступлении руководитель внешнеполитического ведомства закавказской республики коснулся ряда вопросов «построения общего будущего» с Евросоюзом.
-
2025-06-02 09:17
В первой части нашего материала - «Кипрский вопрос и погромы 1955 в Стамбуле» - мы, в частности, писали: «Проблемы Кипра и Нагорного Карабаха во многом схожи. Прежде всего в тех геноцидальных действиях, которыми нацистские режимы Анкары и Баку пытались и пытаются решить эти конфликты. По принципу «нет народа - нет проблемы».
-
2025-06-02 09:03
Беспрецедентное сближение армянского правительства с позицией Турции и Азербайджана может быть частью стратегической игры, разработанной в Анкаре с участием Баку. Такую точку зрения в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Ара Погосян.