Վահե Հակոբյան․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից 2-ին ձերբակալել են
ԱԱԾ հատուկջոկատայինները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից 5-ին բերման են ենթարկել, նրանցից 2-ը ձերբակալվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Կոմբինատի անվտանգության դեպարտամենտի պետին և արհմիության նախագահին գիշերը տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։ Մեզ համար անհասկանալի է` ինչ հիմքով են նրանց բերման ենթարկել, հիմա փորձելու են մեղադրանք առաջադրել»,- ասաց նա։
Հակոբյանի խոսքով` փաստաբանները բողոքարկելու են ձերբակալության իրավաչափությունը։ Իսկ կոմբինատի, մասնավորապես հաշվապահության աշխատանքները խաթարված են, քանի որ ԱԱԾ աշխատակիցները առգրավել են համակարգիչները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 05:49
Доля современных вооружений в стратегических ядерных силах России составляет 95%. Это – самый высокий показатель среди всех ядерных держав мира, заявил президент РФ Владимир Путин.
-
2025-06-12 05:39
Юношеская сборная Армении по греко-римской борьбе заняла первое место в командном зачете чемпионата Европы U17. Об этом сообщает Федерация борьбы Армении.
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится: