ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը(«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»):
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ Գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցում հանդիսացող՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման վերաբերյալ դատարանը կայացրել է դատական ակտ, որտեղ նշված է. «Բողոքաբեր Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռ. Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները», և որ «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում»:
Նշված դատական ակտի հիման վրա, Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում:
Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0308/11/21 որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.
-
2025-06-09 13:51
Иранская сторона рассчитывает, что Соединенные Штаты серьёзно подойдут к рассмотрению ответных предложений по ядерной теме. Об этом заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.