Последние новости

ՈՐՊԵՍԶԻ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԿԱՍԿԱԾԵՆՔ

Կառավարության ընդերքում հասունացել է հերթական «ինքնօրինակ» օրենսդրական նախաձեռնությունը. նախատեսվում է հասարակության աչքից թաքցնել տեղեկատվությունը «մեկ անձից» ձևաչափով իրականացվող պետական գնումների մասին: Նման առաջարկով համատեղ հանդես են եկել ԱԱԾ-ն և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որոնք իրենց գաղափարը հիմնավորում են ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Իբր՝ կայքերում այդ ռազմավարական նշանակության տեղեկատվության հասանելիությունը կարող է օգտագործել երրորդ կողմը (պետություն կամ կազմակերպություն)՝ քաղաքական, տնտեսական տարբեր վերլուծություններում և ի վնաս Հայաստանի շահերի

Թե հատկապես ինչպես կարող է օգտագործվել այդ տեղեկատվությունը չարակամների կողմից ի վնաս Հայաստանի շահերի, քանի այդօրինակ դեպք է բացահայտվել, և ընդհանրապես որքանով է այդ նախաձեռնությունը արդիական ազգային անվտանգության տեսանկյունից, առանձին հարց է: Բայց այն, որ դա (տեղեկատվությունը), լինելով բաց և հասանելի, վնասում է կոռուպցիային, հարվածում կոռուպցիոներների շահերին, փաստ է։ Նշենք, որ պետգնումների ոլորտը կոռուպցիոն սխեմաների գործողության առումով առավել ռիսկայիններից մեկն է։ Իսկ «գործարքներ մեկ անձի հետ» ռեժիմով կատարվող պետական գնումներն առհասարակ ամենից կասկածելին են, քանզի անցկացվում են առանց մրցույթների, ինչը լայն հնարավորություններ է բացում «ատկատների» ու հովանավորչության մեխանիզմների գործողության համար: Եվ ահա առանձնակի կոռուպցիոն-ռիսկային այդօրինակ գործարքների մասին տեղեկությունների հասանելիությունն այսօր առաջարկվում է փակել։

Այստեղ պետք է նշել, որ այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ թավիշը, չնայած «հեղափոխականների» հակակոռուպցիոն էնտուզիազմին, պետգնումների ոլորտում արտամրցութային գործարքների հետ կապված ռիսկերը աճել են տարեցտարի։ Մասնավորապես, եթե 2017 թվականին պետգնումների ընդհանուր ծավալի մեջ «մեկ անձից» գործարքների բաժինը կազմել է մոտավորապես 10%, ապա 2018-ին այն աճել է մինչև 50%-ի, իսկ 2019-ին հասել արդեն 53%-ի: Խոսքը ոչ թե պայմանագրերի քանակի, այլ պետգնումների համար հատկացված գումարների մասին է։

Ուշագրավ է, որ տվյալ ոլորտում կտրուկ աճած ռիսկերի այդ խորապատկերին կառավարության ղեկավարը խորհրդակցություններ էր հրավիրում ու ասում. «Ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում պետական գնումների համակարգը, ի՞նչ ենք մենք ուզում անել և ի՞նչ արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը»: Եվ սա ասվում էր հենց այն ժամանակ, երբ համակարգն առավելագույնս մոտենում էր կոռուպցիոն երևույթներին և ինքնամոռաց հրաժարվում արդար մրցակցության սկզբունքից։ Իսկ հիմա ահավասիկ առաջարկվում է ընդհանրապես թաքցնել դա (համակարգը) հասարակության ուշադրությունից։ Ընդ որում՝ ոչ թե ամբողջությամբ, այլ դրա լոկ ամենակասկածելի մասը։ Դե, որ այնքան էլ չկասկածենք:

Առհասարակ պետգնումների մասին տեղեկատվության նշանակությունը շատ ավելի կիրառական է, քան կարող է թվալ։ Եվ բնավ ոչ միայն հակակոռուպցիոն։ Այ, օրինակ, շատերը չգիտեն, թե որտեղից էր Փաշինյանի ձեռքին հայտնվել մուրճը, որը թափահարելով նա վազվզում էր երկրում ու սպառնում ընդդիմախոսներին։ Այնինչ դեռևս այս տարվա փետրվարին Ֆինանսների նախարարությունը հրապարակել էր 2021 թվականի պետական գնումների ծրագիրը, որում կար վարչապետի աշխատակազմի հայտը՝ չորս մուրճ գնելու առնչությամբ։ Այն ժամանակ շատերին միանգամայն արդարացիորեն զարմացրեց դա։ Դժվար էր հասկանալ, թե վարչապետի աշխատակազմի ինչին է պետք տվյալ գործիքը։ Հիմա արդեն հասկանալի է։ Բայց

Շտապեմ զգուշացնել, որ վարչապետի աշխատակազմի նույն այդ հայտում նշված էր նաև մեկ այլ կասկածելի գործիք. կացին՝ 5 հատ։ Եվ պարզապես անհրաժեշտ է, որ այդ մասին իմանան բոլորը։ Դե, համենայն դեպս։ Ո՜վ գիտե, թե ինչ կիրառում կգտնեն կացնի համար «օրենքի դիկտատուրա» սերմանողներն ու քարոզողները։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • УДОВЛЕТВОРЕННЫЕ БЕДНОСТЬЮ
    2025-06-06 09:36

    В Армении люди живут лучше, учитывая инфляцию, их уровень жизни вырос примерно на 50%, — заявил премьер-министр Никол Пашинян в парламенте, передает Aysor.am. «Однако это, конечно, не значит, что люди довольны своей жизнью в Армении», — отметил он. По словам Пашиняна, люди хотят жить лучше, потому что видят, что в сегодняшней Армении это возможно. «Это очень важный факт, но мы считаем, что улучшения пока недостаточно, чтобы быть полностью удовлетворёнными уровнем жизни, поэтому наша задача — обеспечить удовлетворённость, что является масштабной проблемой», — сказал он. Также премьер-министр подчеркнул, что удовлетворённость жизнью тесно связана с государственным бюджетом.

  • СОКРУШИТЕЛЬНЫ ДЛЯ КОГО?
    2025-06-05 10:04

    Ужесточенные санкции в отношении России, в том числе за счет применения рестрикций против третьих стран, готовы, необходимо лишь утвердить соответствующий законопроект в Конгрессе США и получить одобрение президента Дональда Трампа. Об этом заявил спецпосланник американского лидера по Украине Кит Келлог, передает ТАСС.

  • ВМЕСТО ИМПОРТОЗАМЕЩЕНИЯ
    2025-06-04 10:09

    Благодаря бдительности инспекторов отдела пограничного контроля Гогаван-Привольное Инспекционного органа безопасности продуктов питания на пограничном пункте пропуска Гогаван был выявлен и приостановлен ввоз в Армению живых животных неизвестного происхождения, сообщает пресс-служба регулятора, передает АРКА. Проверка сопроводительных документов партии перевозимых животных, в частности ветеринарных сертификатов, вызвала подозрения в том, что они фальшивые. Россельхознадзор подтвердил, что никаких документов на данную партию телят (205 голов) структура не предоставляла. В ведомстве указали, что непосредственной функцией регулятора является проверка сопроводительных документов всех импортируемых и экспортируемых животных: животные неизвестного происхождения подлежат возврату или уничтожению. Особенно с учетом официально подтвержденных фактов вспышки ящура SAT2 в соседних странах ввоз любой партии животных неизвестного происхождения в Армению будет приостановлен.

  • СУВЕРЕНИТЕТОМ ДАЖЕ НЕ ПАХНЕТ
    2025-05-31 09:46

    В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ