Последние новости

Գերմանիան ռազմական աղետի ռեժիմ է հայտարարել հեղեղման պատճառով

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռազմական աղետի ռեժիմ երկրի արևմուտքում հեղեղման պատճառով, տեղեկացնում է Die Welt պարբերականը։

Աղետի հետևանքների վերացման համար արդեն ներգրավվել է 850 զինծառայող։ Նրանց թիվը կավելանա։

Նախարարությունը կարծում է, որ մարտական տագնապ մտցնելը զորքերին տեղերում անհրաժեշտ ինքնուրույնություն կհաղորդի։ Հրամանատարները հնարավորություն կստանան ինքնուրույն որոշել, թե ուր ուղարկեն տեխնիկան և սարքավորումները տարերային աղետի դեմ պայքարում։ Վերջին տվյալներով՝ հեղեղումների զոհերի թիվը Գերմանիայի արևմուտքում գերազանցել է 100-ը։ Փրկարար ծառայություններն առայժմ չեն կարողանում հասնել որոշ բնակավայրեր, որոնք խիստ տուժել են հեղեղումից։ Այդ թվում նաև այդ պատճառով անհետ կորածների թիվը հաշվվում է ավելի քան 1,3 հազար մարդ, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ