Բաքվում շարունակվում է հայ գերիների դատավարությունը
Ադրբեջանում այսօր 13 հայ ռազմագերիների և Ռուսաստանի մեկ քաղաքացու՝ Էդուարդ Դուբակովի գործով հերթական դատական նիստն է։
Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Դատվող տղաներն են` Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևան Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։
Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին մեղադրում են, թե իբր նա մասնակցել է Արցախում ՀՀ ԶՈւ զորավարժություններին: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրանքներ են առաջադրել ահաբեկչության, հանցանքին մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով:
Դուբակովը, հանդես գալով վերջին խոսքով, հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և հավատում է դատարանի արդար որոշմանը։
Ավելի վաղ դատախազը պահանջել էր Դուբակովին դատապարտել 11 տարվա ազատազրկման և արտաքսել պատիժը կրելուց անմիջապես հետո: Փաստաբանն իր հերթին հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի կռվել Ադրբեջանի ԶՈւ դեմ և խնդրել է դատարանին գնահատել դա որպես մեղմացուցիչ հանգամանք։
Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելուց մինչ օրս Հայաստան է վերադարձել 103 հայ գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում շարունակում են մնալ 100-ից ավելի մեր հայրենակիցներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).