Մոսկվան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճի դրսևորմամբ
Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին և, անշուշտ, Ղարաբաղում տիրող իրավիճակին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է News.am-ը:
«Իհարկե, մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորմամբ, ինչը ծայրաստիճան բացասաբար է ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում Երևանի ու Բաքվի երկխոսության կարգավորմանը, երկու կողմերի բնակչություններից չարդարացված կորուստներին», - նշել է նա: Այս կապակցությամբ Զախարովան ցավակցություն է հայտնել զոհված հայ զինծառայողի ընտանիքին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել սահմանային միջադեպերի արդյունքում տուժածներին:
«Մեր դիրքորոշումը հայտնի է՝ սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Չափազանց կարևոր է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից և ուժային մեթոդներից: Փոխադարձաբար ընդունելի փոխզիջումներ փնտրելու համար անհրաժեշտ է համակարգված, քրտնաջան աշխատանք: Մենք երկու կողմերին հենց դրան ենք տրամադրում», - հայտարարել է նա:
Ըստ նրա՝ Մոսկվան համոզված է, որ «կայուն դեէսկալացիան կարող է ապահովվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հետագա աշխատանքների անհապաղ մեկնարկի և դրան հաջորդող սահմանագծման միջոցով»: «Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք տալ: Ներկայումս այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են ԱԳՆ-ի և ՊՆ-ի, ինչպես նաև երեք երկրների սահմանային ծառայությունների միջև»:
Զախարովան հիշեցրել է, որ տարածաշրջանային կայունությունը ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հուլիսի 7-ին և Ադրբեջանի նախագահի հետ հուլիսի 20-ին տեղի ունեցած բանակցությունների օրակարգի գլխավոր հարցն էր: «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները, չնայած տարածաշրջանում խնդիրների բարդությանը և մասշտաբայնությանը, հաստատեցին իրենց վճռականությունը` շարունակել համատեղ գործունեությունը օպտիմալ լուծումներ գտնելու համար, և վճռականորեն հավատարիմ մնացին 2020 թ. նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հետևողական և համապարփակ իրականացմանը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան ստեղծված աշխատանքային խումբը անցկացրել է բովանդակային քննարկումների մի քանի փուլ և նախանշել տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները: Հուսով ենք, որ մոտ ապագայում խումբը կվերսկսի նիստերը, ինչը թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք լիովին համապատասխանում են Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի շահերին», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է զգալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման և խաղաղ կյանքի հաստատման գործում, կարգավորում է հրատապ մարդասիրական խնդիրները՝ ներառյալ ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև զոհվածների աճյունների վերադարձը/փոխանակումը: «Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև վստահության միջոցների կառուցմանը, շարունակում ենք աշխատել ՄԱԿ ՓԳՀ և ՅՈՒՆԵՍԿՕ առաքելությունների՝ տարածաշրջան մուտքն ապահովելու ուղղությամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.