Последние новости

ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԳԻՆԸ

Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է: Այդ մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան։

«ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՊՆ-ն ճշտում է, որ Ադրբեջանի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում կողմերը կիրառել են հրաձգային զինատեսակներ և ականանետներ: Ընդ որում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետային կրակ են բացել՝ ի պատասխան հակառակորդի նմանատիպ գործողությունների:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.  հուլիսի 27-ին օրվա ողջ ընթացքում Երևանի վերևում 10-15 րոպե պարբերականությամբ հնչում էր թռչող ինքնաթիռների դղրդոցը։ Դա մտահոգեց, քանզի հիշեցնում էր 44-օրյա պատերազմի օրերը։ Գիշերը այդ մտավախությունները հաստատում ստացան. եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առաջին անգամ սահմանի վրա մարտական լուրջ գործողություններ են ծավալվել։ Առավոտյան այդ լրջությունը լրացուցիչ տեղեկատվական հիմք ստացավ՝ զոհերի և վիրավորների մասին տեղեկությունների և այն հաղորդագրությունների տեսքով, որ Ռուսաստանը կողմերին առաջարկել է հրադադար հայտարարել, ինչն էլ, ըստ էության, նրանք արել են: Ճիշտ է, դրանից հետո էլ ադրբեջանցիները շարունակել են կրակել՝ հրադադարի խախտման մեջ մեղադրելով հայկական կողմին։ Բայց անցած տարվա պատերազմի մասին հիշեցնող թերևս ամենատագնապալի ազդանշանը դարձավ լրատվական դաշտում Արծրուն Հովհաննիսյանի հայտնվելը, որի կերպարանքը մարմնավորում է այն պատերազմը, 44-օրյա սուտն ու մանիպուլյացիան։ Պատերազմի չարագուշակ ախտանշանները, համաձայնեք, ակներև են։

Այդուհանդերձ դժվար թե մենք կանգնած ենք նոր լայնամասշտաբ պատերազմի շեմին։ Ադրբեջանին դա ակնհայտորեն պետք չէ առնվազն այն պատճառով, որ կրկին հսկայական ռեսուրսներ ծախսել Բաքուն պատրաստ չէ ո՛չ տնտեսական տեսանկյունից, ո՛չ էլ ադրբեջանական հասարակության բարոյահոգեբանական վիճակի։ Բացի այդ, եթե նախկինում իր ռազմական ծրագրերը Բաքուն հիմնավորում էր, այսպես կոչված, իր տարածքի օկուպացմամբ դա վերադարձնելու ձգտումով, ապա այժմ Բաքվի դրդապատճառները սահմանափակվում են հայկական հողերի զավթման ու յուրացման տրամաբանությամբ և «միջանցքային» ծրագրերով: Նույնիսկ հաշվի առնելով միջազգային հանրության երեսպաշտությունը, նրա երկակի չափանիշները և աշխարհաքաղաքական կոնյունկտուրան, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի այդչափ բացահայտ ոտնձգությունը չի կարող չհարուցել տարածաշրջանային և համաշխարհային գլխավոր դերակատարների բացասական արձագանքը։ Իհարկե, Անկարան այդ հարցում բացառություն է։

Եվ վերջապես, Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնը ռուսական բանակն է ։ Բաքվում գերազանց գիտակցում են, որ ծավալելով մեծ պատերազմ՝ դրա մեջ անխուսափելիորեն կներքաշեն Մոսկվային, որը կտրականապես չի ցանկանում նման ընթացք և հնարավորինս կոշտ կկանխի լայնամասշտաբ պատերազմի տարբերակը։ Թվարկված ամենը լոկ մի մասն է այն գործոնների, որոնց առկայությունը թույլ է տալիս կանխատեսել իրադարձությունների համեմատաբար «ոչ ռազմական» զարգացում կարճաժամկետ հեռանկարում։ Այլ հարց է, որ նման պայթյունավտանգ, արյունալի, բայց այդուհանդերձ տեղային ահագնացումներից դժվար թե հնարավոր լինի խուսափել։

Եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնեմ, որ այս տարվա մայիսին, այն բանից հետո, երբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գաղտնազերծեց հայ-ադրբեջանական պետական սահմանի գծանշման մասին փաստաթուղթը, որով նախատեսվում է, մասնավորապես, հայկական մի շարք գյուղերի հանձնում Ադրբեջանին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կառավարության նիստում հայտարարեց, որ կստորագրի այդ փաստաթուղթը։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: 100 տոկոսով, ոչ թե 99,9: Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթն ստորագրելու եմ: Որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ. աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- ասաց այն ժամանակ Փաշինյանը։

Հայ հասարակությունը երկար ժամանակ գլուխ էր կոտրում՝ ապարդյուն փորձելով հասկանալ, թե ինչպես կարելի է ստանալ Ալիևի ստորագրությունը հարյուր տոկոսով հայամետ փաստաթղթի տակ։ Իրականում Փաշինյանն ասում էր դա ոչ այնքան հայկական լսարանին, որքան Ալիևին, Էրդողանին և այլ «միջազգային գործընկերներին»։ Ըստ էության, ընտրությունների նախաշեմին Նիկոլը խոստացավ, որ եթե ինքը վերընտրվի, ապա կկատարի պայմանավորվածությունները։ Ասել է թե՝ մի խանգարեք իմ վերարտադրմանը, և ես կստորագրեմ փաստաթուղթը։ Ընտրությունները կայացան, Նիկոլին հավատացին, ոչ ոք նրան չխանգարեց։ Ալիևն առանձնապես չէր ահագնացնում իրավիճակը. Սահմանների վրա, իհարկե, միջադեպեր արձանագրվում էին, բայց մեծ հաշվով նախընտրական քարոզարշավի ժամանակ մարտական բախումներ չեն եղել։

Նրան չխանգարեցին նաև «միջազգային գործընկերները», որոնց դիտորդական առաքելությունները միաձայն ընդունեցին ընտրությունների արդյունքները, բազում հաճոյախոսություններ հնչեցրին ու «չնկատեցին» աղաղակող, աննախադեպ խախտումներն ընտրարշավի ու քվեարկության ժամանակ։ Եվ ահա, ի ուրախություն բոլոր շահագրգիռ կողմերի, Նիկոլը վերարտադրվեց։ Այժմ եկել է նրա հերթը՝ վճարելու գործընկերների և հակառակորդների զիջողամտության դիմաց։ Գինը հայտնի է. ստորագրել այն փաստաթղթի տակ, որը  «հարյուր տոկոսով» համապատասխանում է հայկական շահերին։

Եվ այստեղ միանգամայն անսպասելիորեն հնչում է հայկական ԱԳՆ-ի ձայնը, որը չափազանց երկար լռությունից հետո հանկարծ խոսեց կոշտ արտահայտություններով ու ձևակերպումներով։ Օրինակ, եռակողմ հայտարարության ստորագրումից 8 ամիս անց հայկական ԱԳՆ-ը վերջապես մեղադրանք է ներկայացնում Բաքվին այն բանի համար, որ հայտարարության կետերից գործնականում ոչ մեկը ադրբեջանական կողմը չի կատարել։ Իհարկե, տվյալ դիտողությունն առավել քան արդարացի է։ Բայց նման արդարացի դժգոհություններ պաշտոնական Երևանը հայտնում է լոկ հիմա։

Իհարկե, դա չի կարող չանհանգստացնել Ալիևին։ Ամենայն հավանականությամբ, նա արդեն կասկածներ ունի, որ Փաշինյանը մտադիր չէ վարձահատույց լինել այն բանի համար, որ իրեն չխանգարեցին վերարտադրվել։ Այլ կերպ ասած, Ալիևը վախենում է, որ Նիկոլն իրեն «կքցի»։ Դատելով ամենից, սահմանների վրա իր սադրանքներով Բաքուն ուղերձ է հղում Նիկոլին, թե՝ չհամարձակվե՛ս

Կապիտուլյանտի փեշատուտը Նիկոլի հետևից ձգվելու է միշտ, և այդ փեշն անդադար քաշքշելու է Ալիևը։ Սա է այն ապագան, որն ընտրեց հայ հասարակության մի մասը։ Դա նշանակում է, որ քանի դեռ Նիկոլն իշխանության ղեկին է, Երևանի երկնքում պարբերաբար կհնչի ռազմատրանսպորտային ինքնաթիռների դղրդյունը, տեղեկատվական դաշտում պարբերաբար կհայտնվի Արծրունը, իսկ առավոտյան, մեկ գավաթ սուրճ խմելուց առաջ, մենք հաղորդագրություններ կփնտրենք սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ահա այսպիսի «ապագա կա»…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РОСТ ЦЕН ОБГОНЯЕТ РОСТ ЗАРПЛАТ
    2025-04-17 09:36

    Никаких финансовых проблем в бюджете нет, у нас вообще нет проблем с налогово-бюджетной стабильностью. Об этом заявил в беседе с корреспондентом NEWS.am в парламенте 9 апреля заместитель министра финансов РА Арман Погосян. Говоря об инфляции, замминистра отметил, что она находится в пределах заявленных прогнозов. «Думаю, неправильно брать фрагментарный обзор одного или двух товаров и оценивать уровень инфляции за короткий период времени. Мы можем говорить об инфляции в более длительной перспективе, думаю, и это не является тревожным явлением», - сказал он. На вопрос, замечает ли замминистра инфляцию, когда идет в магазин или на рынок, Погосян ответил: «Я искренне не замечаю. Должен признаться, что у меня нет времени, как правило, не я занимаюсь покупками».

  • ТЕРЯЮТ ИНТЕРЕС?
    2025-04-17 09:01

    Министр иностранных дел Армении Арарат Мирзоян на совместной пресс-конференции с главой МИД Словении Таньей Файон заявил, что Армения в этом году получит 20 миллионов евро из средств Европейского фонда мира. «В прошлом году это было 10 миллионов, в этом году сумма немного выше. Под немного выше я имею в виду вдвое больше», — отметил Мирзоян, передаёт Sputnik Армения. Тем временем, по информации ряда СМИ, выделение помощи блокирует Венгрия, настаивая на включении Азербайджана в программу. Отвечая на вопрос о возможной блокировке, Мирзоян отметил, что обсуждения продолжаются, выразив надежду на положительный исход в будущем. «Надеемся, в будущем будет положительное решение», — сказал министр.

  • ДОРОГА В ПРОПАСТЬ
    2025-04-15 09:23

    Турция должна стать полноправным членом ЕС. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган на дипломатическом форуме в Анталье, передают местные СМИ. «Турция готова взять на себя ответственность за безопасность Европы в будущем, особенно в сфере оборонной промышленности, где она добилась больших успехов за последние годы. С нашей точки зрения, утверждения и критика о том, что Турция отходит от своей цели вхождения в Европейский Союз, не имеют под собой никаких оснований. Полноправное членство в Европейском Союзе по-прежнему остается стратегической целью нашей страны», - отметил он, передает News.am.

  • КТО ТУТ ОТВЕТСТВЕННЫЙ?
    2025-04-12 10:44

    Премьер-министр Никол Пашинян на заседании правительства заявил, что государственная поддержка должна быть направлена на работающих граждан, а неработающих необходимо мотивировать к труду.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ