Սեյրան Օհանյան․ Տպավորություն է, որ բանակի տերը հիմա ես եմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անդրանիկ Քոչարյանը սխալվում է, երբ ասում է, որ ես ծառայել եմ 361–րդ գնդում , նա սխալվում է, որ ես եղել եմ վաշտի հրամանատար, ես եղել եմ գումարտակի հրամանատար և այդ զորամասի ամենաբարձր պաշտոնյան, նա սխալվում է, երբ ասում է, որ այդ զորամասը մասնակցել է «Կոլցո» օպերացիային։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այդ զորամասը մեծ աջակցություն է ցուցաբերել Ստեփանակերտի և Արցախի բնակչությանը դեռ առաջին ազատամարտի ժամանակ՝ տարբեր նյութատեխնիկական ապահովման ուղղություններով։ Մենք մինչև հիմա այդ զորամասի զինծառայողների հետ մեծ բարեկամություն ենք անում, նրանց մեծ մասը Ռուսաստանում է.... Այսօր խոսել, որ այդ զորամասը մասնակցել է «Կոլցո» օպերացիային, դա սուտ է։ Դա սեպ է դնում մեր զորամասում ծառայած հայ զինծառայողների և այլ ազգությամբ զինծառայողների, հատկապես ռուս զինծառայողների միջև»,– ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ այսօր բանակն ամբողջությամբ թիրախավորված է և լինելով ԱԺ–ում իր մոտ տպավորություն է, որ ինքը կրկին զորակոչվել է բանակ, կամ էլ դատարանում է գտնվում և բոլոր հարցերն ուղղված են իրեն։
«Տպավորություն է, որ բանակի տերը հիմա ես եմ, մինչդեռ, ես արդեն 5–րդ տարին է, ինչ բանակում չեմ ծառայում, իսկ իրենք ընդդիմություն են, խոսքը ՔՊ–ի մասին է։ Իրենք այնպիսի բաներ են բանակից պատմում, որը ես գտնում եմ՝ տեղ չպետք է գտնի ԱԺ պատգամավորի գործունեության մեջ»,– ասաց Օհանյանը՝ շեշտելով, որ Հայաստանի Զինված ուժերը մեծ և հպարտանալու ճանապարհ է անցել, իհարկե, թերություններ ևս եղել են։
«Նույնիսկ դժվար պայմաններում մեր երկրի հնարավորության շրջանակներում, ԶՈՒ–երն իրենց առաջ դրած խնդիրը իրականացրել են և՛ ուսուցում, և՛ դաստիարակություն, և՛ սպառազինություն՝ռազմական տեխնիկայի համալրման գործում։ Առաջին խոշոր ռազմատեխնիկական համագործակցությունը՝ Ռուսաստանից զինամթերքի ներկրման պայմանագիրը կնքվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, և նրա ժամանակ էլ առաջին C-300 համակարգները բերել ենք այստեղ, երկու «Իլ– 76» ինքնաթիռ իրենք են նվիրել մեզ, մեկն էլ գնել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, և այդ բոլորի հանրագումարն ավելի մեծ է, քան տարբեր պատգամավորների կողմից նշված թվերի համեմատությունները։ Իմ ղեկավարության ժամանակ 1300 ինքնաթիռաչվերթ սպառազինություն ենք ներկրել Ռուսաստանից, այդ ամենը խոսում է այն մասին, որ սպառազինության մատակարարման գործընթացը անընդհատ է եղել Հայաստանի Զինված ուժերում և անհամեմատելի են այն գործողություները, որոնք կատարվել են մինչև 2018թ. և դրանից հետո»,– ասաց Սեյրան Օհանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».