Последние новости

Վարանդայում` 2, իսկ Հադրութում մեկից ավելի աճյուններ են հայտնաբերվել

Արցախի հարավային հատվածներում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հունան Թադևոսյանը։

Նրա հաղորդմամբ՝ մեկից ավելի աճյուններ, հիմնականում՝ մասունքներ, հայտնաբերվել են Հադրութի շրջանից: Փրկարարները մասունքները տեղափոխել են դատաբժշկական բյուրո:

«Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զինադադարից հետո` անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1634 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ