Հայաստանը Վրաստանի և ԱԳ այլ երկրների հետ միասին պատվաստման համար գումար կստանա
Եվրահանձնաժողովը 40 միլիոն եվրոյով ավելացրել է Արևելյան գործընկերության վեց երկրների օգնության չափը՝ հասցնելով այն մինչև 75 միլիոն եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ասված է ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ, փոխանցում է sputnik-georgia-ն:
Ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների և պատվաստման գործընթացի արագացման համար 35 միլիոնով ավելացած ֆինանսական աջակցությունը կստանան Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:
«ԵՄ-ն վճռական է աջակցելու մեր արևելյան հարևաններին պատվաստումների արագացման հարցում, քանի որ դա վճռորոշ նշանակություն կունենա համաճարակի դադարեցման և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վերականգնման մեկնարկի համար», – հայտարարել է հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը:
Հատկացված 35 միլիոնը՝ 40 միլիոն եվրո արժողությամբ առաջին աջակցության փաթեթի լրացումն է, որը մեկնարկել է փետրվարին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ բնակչության անվտանգ և արդյունավետ պատվաստումների համար երկրների պատրաստվածության անհապաղ բարձրացման համար:
ԵՄ-ի աջակցությունը ներառում է պատվաստումների քարոզարշավին ներգրավված առողջապահական մենեջերների և բժշկական անձնակազմի ուսուցում, պատվաստանյութերի և ծախսային նյութերի առաքում և բուժման առանցքային նյութատեխնիկական աջակցություն, պատվաստումների վերաբերյալ տվյալներ և անվտանգության մոնիտորինգ, հաղորդակցություն և հասարակայնության հետ փոխադարձ կապ, ինչպես նաև աջակցություն COVID անձնագրերի մշակման գործում, տեղեկացնում է Verelq.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).