«Կապիտուլյանտ Նիկոլ» ասելու համար պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս հանեցին ԱԺ-ից
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր զրկվեց ԱԺ նիստին մասնակցելու իրավունքից։ Իր ելույթի ընթացքում Մկրտչյանը կիրառեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը, ինչից հետո խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն նրա խոսափողը։
«Հարգելի գործընկերներ, ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ ես հեռացնում եմ ձեզ դահլիճից և զրկում այսօր մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից»,- ասաց նա։
Սիմոնյանը սպառնաց, որ եթե Մկրտչյանը ինքը դուրս չգա, նրան դուրս կբերեն դահլիճից անվտանգության աշխատակիցները։
Մկրտչյանը ինքնակամ լքեց դահլիճից։ Ընդդիմության ներկայացուցիչները տեղից փորձեցին առարկել Սիմոնյանի որոշման դեմ, սակայն ապարդյուն։
Ապա Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ ունեցավ՝ քննադատելով ընդդիմությանը։
«Ինձ մոտ տպավորություն կա, որ ընդդիմությունը ասելիք չունենալու հետևանքով փորձում է չարություններով աչքի ընկնել։ Եթե դուք չեք կարող ձեզ զսպել, դա կանեմ ես», - ասաց Սիմոնյանը։
Նա դիմեց ՔՊ-ի պատգամավորներին՝ ասելով, որ վերջիններս չտրվեն ընդդիմության սադրանքներին։
«Իրանց մոտ ուղղակի մռմռում է, որ էդքան փող ծախսելուց հետո չեն հաղթել։ Նրանց մի արձագանքեք», - ասաց խոսնակը։
Սիմոնյանի ելույթից հետո ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-17 15:19
В условиях растущей нестабильности на Ближнем Востоке и усиления угроз со стороны Турции и Азербайджана, Артур Ванецян — председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор Службы национальной безопасности Армении — в серии интервью изданию News.am обозначил критические вызовы, стоящие перед страной, и резко раскритиковал действия действующих властей, возглавляемых премьер-министром Николом Пашиняном.
-
2025-06-17 14:59
Научный журнал Музея-института Геноцида армян вошел в международную сеть Scopus. Об этом заявила министр образования, науки, культуры и спорта Армении Жанна Андреасян.