Արմեն Գևորգյան․ Հայաստանի տարածքում կարող են բախվել բազմաթիվ արտաքին խաղացողների շահերը
Եթե առկա միտումները շարունակվեն, Հայաստանի տարածքում կարող են բախվել բազմաթիվ արտաքին խաղացողների շահերը: Օգոստոսի 11-ին այս մասին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Արմեն Գևորգյանը:
Նա հավելեց, որ ներկայիս իրավիճակը կարող է երկարաժամկետ ռիսկեր ստեղծել, ուստի պետք է հասկանալ՝ կա՞ն արդյոք արտաքին ուժերին տրված պարտավորություններ և խոստումներ:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման միտում է նկատվում, ուստի ամեն ինչ պետք է արվի, որպեսզի գործընթացներն ընթանան Հայաստանի շահերից, օրինակ՝ ամրապնդել երկրի տարանցիկ հնարավորությունները:
«Մեզ համար պատմական հնարավորություն է հայտնվել դառնալ Հյուսիս-հարավ միջանցքի մի մասը: Կարևոր է ակտիվացնել Իրանի հետ աշխատանքը ազատ տնտեսական գոտու նախագծի շրջանակներում: Սա լուրջ ազդանշան կդառնա առ այն, որ Հայաստանը պաշտպանում է իր տարածքը»,- ընդգծեց Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.