Последние новости

Կառավարությունը Ալվինա Գյուլումյանին 16.9 մլն դրամ կվճարի

ՀՀ կառավարությունը 16,9 միլիոն դրամ կփոխանցվի Սահմանադրական դատարանին ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին չվճարված հավելավճարի գումարը փոխհատուցելու նպատակով: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Բանն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հունիսի 11-ին մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի բողոքը և ՍԴ աշխատակազմի ղեկավարին պարտավորեցրել Ալվինա Գյուլումյանին վճարել 09.04.2018 - 26.06.2020-ն ընկած ժամանակահատվածի համար չվճարված հավելավճարը՝ ամսական 601 հազար դրամի չափով:

Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա ամբողջ գումարը կազմում է 16.9 մլն դրամ, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ