6 զինծառայողների հարազատներ դիմել են ՄԻԵԴ Բաքվի «ռազմական ավարի պուրակի» հարցով
Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում ճանաչելու նպատակով 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած զինծառայողների 6 հարազատների անունից դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Թումանյանը։
Փաստաբանը նշեց՝ զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատները կարծում են, որ Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումն իրենց ազգային արժանապատվությունը նսեմացնող գործողություն է։
Կարեն Թումանյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների խախտումների հիմքով են դիմել ՄԻԵԴ.
«Դիմել ենք ՄԻԵԴ ու ակնկալում ենք, որ եվրոպական բարձրագույն դատական ատյանը Ադրբեջանի կողմից խախտում կճանաչի «ավարի պուրակի» բացումը։ Եվ երբ դատարանը խախտում ճանաչեց, արդեն կայացրած դատական ակտից հետո կհասկանանք՝ ինչ անել։ Եվրոպական դատարանը «պուրակը» հանել-չհանելու հարց չի քննարկելու։ Անձնական կյանքի իրավունքի խախտման փաստն ինչո՞ւ ենք մատնանշել, քանի որ մեր վստահորդները կարծում են, որ «պուրակում», որի լուսանկարները ցուցադրվել են միջազգային առաջատար լրատվամիջոցներով, առանձնակի դաժանություն ներկայացնող տեսարաններ կան։ Այս դաժան տեսարանները հաշվի առնելով, եթե անձնական կյանքի իրավունքի խախտման փաստը հաստատվի, այդ ժամանակ կհասկանանք՝ ինչ կարող է լինել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.
-
2025-07-21 12:54
И.о. директора "Элсетей Армении" Давид Казинян и другие топ-менеджеры не смогут продолжить работу в компании. Об этом сообщил журналистам временный управляющий "ЭСА" Романос Петросян.