ՄԻՊ․ Գորիսում ձերբակալվածներին լուսանկարել են իրենց կամքին հակառակ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտյան այցելել են Գորիսի համայնքապետարանից ձերբակալված ու Երևան տեղափոխված անձանց` Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ և ֆինանսական բաժնի մասնագետ երկու կանանց: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Այցի ընթացքում ձերբակալվածները պատմել են, որ իրենց բերման ենթարկելու համար ոստիկանության ծառայողները նախ փակել են Գորիսի համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը, ապա դիմակավորված և ինքնաձիգներով զինված 20 ծառայող համայնքապետարանի շենքում իրականացրել են համայնքային ծառայողների ձերբակալումը և տեղափոխել Երևան։
Ամբողջ ճանապարհին ոստիկանները ևս եղել են դիմակներով և բերման ենթարկելու ողջ ընթացքում ձերբակալվածներին չեն ներկայացել։
Ոստիկանության այդ ծառայողներից բացի, 1 հոգի եղել է քաղաքացիական հագուստով, որն աչքի է ընկել ձերբակալվողների նկատմամբ ագրեսիվ պահվածքով:
Բացի այդ բերման ենթարկելու գործընթացը լուսանկարահանվել ու տեսանկարահանվել է բերման ենթարկվողների կամքին հակառակ։
Իսկ երբ կանանցից մեկը պահանջել է դադարեցնել նկարահանումը, ոստիկանները նշել են, որ եթե այդքան պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու:
ՄԻՊ–ը նաև հայտնում է, որ ազատությունից զրկված անձինք հնարավորություն չեն ունեցել փաստաբան հրավիրելու, զրկված են եղել զանգի իրավունքից։ Միայն կանանցից մեկի խնդրանքով նրան թույլ են տվել ընտանիքի անդամներից մեկին ուղարկել կարճ հաղորդագրություն, երբ գտնվել են մեքենայի մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ահազանգեր է ստացել նաև նրանցից մի քանիսի ազգականներից, որոնք ասել են, թե տեղյակ չեն, որտեղ են գտնվում իրենց հարազատները:
ՄԻՊ–ն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողների գործողությունները ուղղակիորեն խախտում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի և միջազգային այլ կառույցների պահանջները:
Ձերբակալվածները ՄԻՊ ներկայացուցիչներին ասել են, որ չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները:
Ձերբակալվածներից մեկը տղամարդ է, երեքը` կին, որոնցից մեկը 65 տարեկանից բարձր։ Երեք ձերբակալվածներն ունեն անչափահաս երեխաներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-26 09:39
Ассоциация судей Республики Армения выступила с заявлением, в котором, в частности, говорится:
-
2024-11-26 09:30
Армения заняла 79 место среди 111 стран в рейтинге по средней скорости мобильного интернета (32,77 Мбит/с), опустившись на 1 позицию. Об этом сообщает Speedtest Global Index.
-
2024-11-26 09:27
Министерство образования, науки, культуры и спорта Армении обратилось в Генеральную прокуратуру с просьбой осуществить проверку в отношении армянского сериала «Крылья империи» на предмет пропаганды насилия, криминальных нравов и ненависти, а также нарушения прав несовершеннолетних.
-
2024-11-26 09:25
Вся государственная система подвергается со стороны Пашиняна траффикингу. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил депутат от блока «Армения» Гегам Манукян.