50 000 դրամ կտրամադրվի հաջորդ տարվանից ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում
2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50,000 դրամ աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը` մանրամասնելով, թե ովքեր կարող են օգտվել այս աջակցությունից։
Նշենք, որ օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ ընտանիքում յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխա ստանալու են ամսական 50 000 դրամ ֆինանսական աջակցություն:
«Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանը 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդն է։ Հետևաբար, ընտանիքը կստանա ամսական 50,000-ական դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․հունվարի 1-ից հետո»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, այս աջակցությունը կտրամադրվի մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Նշենք, որ 2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ է գրանցել. 2021 թ․-ի առաջին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճել է 1413-ով կամ շուրջ 9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հենց ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար էլ կառավարությունը նախաձեռնել է նոր ծրագրի իրականացումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.