Եթե մտածում են` կալանքի որոշմամբ Չարչյանին կկոտրեն, սխալվում են
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի կալանքի որոշումը կամ դրա քաղվածքը ստանալուց հետո նրան պետք է ուղեկցեն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Չարչյանի փաստական Էրիկ Ալեքսանյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը։ Այսպիսով, վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
«Արմեն Չարչյանի դուխը տեղն է, եթե մտածում էին` կալանքի որոշմամբ նրան կկոտրեին, ապա չարաչար սխալվում են։ Որոշումը, բնականաբար, համարում ենք ապօրինի և պատրաստվում ենք նոր միջնորդություն ներկայացնել առաջին ատյանի դատարան` խնդրելով արտահերթ նիստ հրավիրել և կրկին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը քննարկել»,–ասաց փաստաբանը։
Ալեքսանյանը մանրամասնեց` Սահմանադրության 96-րդ հոդվածով նշվում է, որ Չարչյանը, լինելով պատգամավոր, օժտված է անձեռնմխելիությամբ, ինչը նշանակում է, որ նրան ազատությունից զրկելը կամ քրեական հետապնդման ենթարկելը կարող է տեղի ունենալ բացառապես ԱԺ–ի թույլտվության պայմաններում։ Նրա խոսքով` համապատասխան փաստարկը Չարչյանի անձեռնմխելիության վերաբերյալ ներկայացրել են դատարան, սակայն իրենց ներկայացրած փաստարկը վերաքննիչի համար, փաստորեն, ընդունելի չի եղել, եթե նման որոշում է կայացվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.