Թալիբներն Աֆղանստանը կառավարող 12 հոգուց բաղկացած խորհուրդ կձևավորեն
«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը մտադիր է Աֆղանստանը կառավարող խորհուրդ ձևավորել, որում նրանք ցանկանում են ներառել 12 հոգու, այդ թվում` երկրի նախկին կառավարության որոշ անդամների: Այս մասին հայտնում է Foreign Policy ամսագիրը` վկայակոչելով շարժման առաջնորդներին մոտ կանգնած աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս տվյալների համաձայն` խորհրդի երեք ամենաազդեցիկ անձինք պետք է լինեն Թալիբանի քաղաքական թևի առաջնորդ Աբդուլ Գանի Բարադարը, «Թալիբան»-ի ռազմական հանձնաժողովի ղեկավար Մուլավի Յակուբը, ով շարժման հիմնադիր մոլլա Օմարի որդին է, ինչպես նաև «Հաքանի» ցանցի դիվերսիոն խմբի դաշտային հրամանատար ու ղեկավար Սիրաջուդին Հաքանին:
Պարբերականը նշում է, որ թալիբները չեն ցանկանում վերականգնել նախագահի կամ Աֆղանստանի որևէ այլ միանձնյա ղեկավարի պաշտոնը: Ընդ որում, նրանք մտադիր են իրենց նախընտրած նոր կաբինետում առաջարկել ԱՄՆ-ի աջակցությամբ կառավարության նախկին նախարարների որոշ անդամների: Այսպիսով, թալիբները ցանկանում են հնարավորինս ընդգրկուն կառավարություն ստեղծել`միջազգային հանրության կողմից ճանաչում ձեռք բերելու իրենց հնարավորությունները մեծացնելու համար:
Բացի այդ, թալիբները, ըստ Բարադարին և Յակուբին մոտ կանգնած աղբյուրների, կցանկանային տեսնել Ահմադ Մասուդին (1953-2001)` Փանջշերի առյուծ մականունով դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի որդուն, ով ժամանակին Հյուսիսային դաշինքի առաջնորդն էր: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, դա քիչ հավանական է, քանի որ ներկայումս Մասուդը ղեկավարում է թալիբներին դիմադրության ուժերը, որոնք տեղակայված են աֆղանական Փանջշեր նահանգում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.