Կորոնավիրուսի աճով պայմանավորված` հիվանդանոցային մահճակալների թիվն ընդլայնվում է
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ընդլայնում է հիվանդանոցային մահճակալների թիվը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` շեշտելով, որ պետք է ավելացնել հզորությունները։
«Ցովոք սրտի, «դելտա» շտամով վարակվածության պարագայում նկատում ենք հիվանդության երիտասարդացում և հիվանդության ընթացքի ավելի վատթարացում։ Ստացվում է` մենք կունենանք ավելի երկար հոսպիտալացման օրեր, ինչը առկա մահճակալային ֆոնդի կիրառման առումով շատ ավելի բարդ կլինի»,–ասաց նա։
Ավանեսյանի խոսքով` այս պահին 1000–ից ավելի պացիենտներ կան, որոնք օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնությունից։ Բժիշկները նկատում են, որ հիվանդության զարգացումը շատ ավելի կտրուկ է։
Նախարարը տեղեկացրեց, որ այսօր Գյումրու բժշկական կենտրոնում վերաբացվել է կորոնավիրուսային բաժանմունքը, իսկ օրեր առաջ «Սուրբ Աստվածամայ» ԲԿ–ն սկսել է վերապրոֆիլավորման գործընթացը։ Նշենք, որ ներկայիս դրությամբ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում է Երևանի ավելի քան 10 բժշկական կենտրոն։
Անդրադառնալով առաջիկա ուսումնական տարվա մեկնարկին` Ավանեսյանը շեշտեց, որ պետք է հնարավորինս շատ ուսուցիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ուսանողներ պատվաստվեն, ինչը կօգնի կանխել հիվանդության տարածումը։
«Ներկայումս Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը «դելտան» է։ Եթե 60 հետազոտությունից 50-ից ավելին «դելտա» է, նշանակում է այն բավականին ագրեսիվ շտամ է և ճնշել է մնացած շրջանառվող շտամներին»,–ասաց նա։
Ավանեսյանի խոսքով`մասնագետները սիմպտոմների առումով մի փոքր տարբերություններ են նկատում։ Եթե առաջ համի, հոտի կորուստը բավական բնորոշ էր կորոնավիրուսին, ապա «դելտա» շտամի պարագայում, շատերը չեն կորցնում համի, հոտի զգացողությունը։«Դելտա» շտամին ավելի բնորոշ են հարբուխին բնորոշ սիմպտոմները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.