Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ՄՆՈՒՄ ԱՅՍ ՊԱՇՏՈՆՈՒՄ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ, գրում է.
«Տեղեկանալով, որ այսօր ԱԺ-ում ներկայացվելու է կառավարության ծրագիրը, հերոս տղերքից մեկի հայրը հանդիպեց ինձ, իր հետ բերելով որդու արնաշաղախ զինգրքույկը, խնդրելով այն ինձ հետ տանել ԱԺ, ցուցադրել նրան, ով մեր երկիր պատերազմ և պարտություն բերեց ու հարցնել՝ Արցախում մեր տղերքի արյունն է թափվել, դու պատասխանատվության ու մեղքի զգացո՞ւմ ունես, ու ինչպե՞ս ես այսքանից հետո մնում այս պաշտոնում։
Ես այսօր պարտության ճարտարապետի ներկայությամբ ԱԺ-ում չէի կարող լինել, քանի որ մեր հերոս տղերքի ծնողների մեծամասնության հավանությունը չունեի, այդ իսկ պատճառով հարցը խնդրել եմ հնչեցնել իմ գործըներոջը, իսկ հիմա արձանագրում եմ, որ այն օրը, երբ հերոս տղերքից մեկի մարմինը տասն ամիս անատոմիկներից մեկում պահելուց հետո են միայն հարկ համարել հանձնել ընտանիքին, մեր երկիր աղետ բերած անձնավորությունը հայտարարում է, թե խաղաղություն է կառուցելու, կարծես խաղաղությանը մեր հրաշք տղերքն էին խանգարում։
Նա ասում է, թե հայկական կողմն ունի մոտ 3 հազար 700 զոհ։
Ի վերջո կողմնորոշվեք, թե ինչ թիվ եք հրապարակում։ Ամեն անգամ նոր ու անհասկանալի թվեր եք հրապարակում, նորից ու նորից ցավ պատճառելով զոհերի և անհետ կորած տղերքի ծնողներին, հարազատներին։ Խոսում է Արցախի զարգացման մասին, խուսափելով Արցախի Հանրապետություն ձևակերպումից։
Խաղաղությունից խոսում է մի մարդ, ով ասելով, թե ոնց ուզում բանակցում է, սկսում է իր բանակցային կետից, բացականչելով Արցախը Հայաստան է և վերջ, մեր տուն, մեր երկիր արյուն և պարտություն բերեց։
Նա այս ամենին վերաբերում է սովորական սերիալի, որի հերոսն առաջին եթերաշրջանում ավերում է երկիրը, իսկ երկրորդում, ժողովրդին ասում, թե թույլ տվեք վերականգնել և զարգացնել երկիրը։
Իրականում ներկայացված ծրագիրը չէ խնդիրը։ Այնտեղ գուցե հրաշալի ձևակերպումներ և լավ նախաձեռնություններ կան, բայց խնդիրների խնդիրն այն է, որ պարտության ճարտարապետի գլխավորությամբ մեզ մոտ ոչ մի հաջողություն չի կարող լինել։ Պարտված դեմքով երկիրը չի կարող հաջողություն արձանագրել։
Առնվազն հինգ հարյուր ուժայինի ուղեկցությամբ Ազգային ժողովում տեղաշարժվող անձը չի կարող զարգացում և խաղաղություն բերել։ Նա կարող է միայն վախերի և նրա տարածման ծրագիր ներկայացնել։
Առկա իրողությունները հուշում են, աղաղակում են, որ այս կառավարությունը ոչ միայն հնգամյա, այլ անգամ հնգամսյա ծրագիր ներկայացնելու ռեսուրս չունի։
Եվ որքան էլ նա կրկնի, թե իրեն ընտրել է մեծամասնությունը, դրանից իրականությունը չի փոխվի։ Իսկ իրականությունն այն է, որ մեր երկիր պատերազմ բերածի օգտին այս կամ այն պատճառով քվեարկել է մոտ 650 հազար մարդ, որոնցից շատերն արդեն իսկ խոստովանում են, որ կոպիտ, շատ կոպիտ սխալ են թույլ տվել։
Այսօր մենք պետք է արձանագրենք, որ վերականգնումը, առաջընթացը կարող է սկսվել, երբ գործող վարչապետը լքի զբաղեցրած աթոռը, իսկ դա անխուսափելիորեն լինելու է շուտ, ավելի քան շուտ։ Այլ կերպ լինել չի կարող»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.