Անդրանիկ Թևանյան․ Ժողովուրդ, քեզ խաբել են, խաբում են և շարունակելու են խաբել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում անվտանգային, պետական կառավարման, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ճգնաժամն, ավելին է խորացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Այդ ճգնաժամը բերել է բացասական հետևանքների, օրինակ՝ արտագաղթի տեմպը։ Եթե համավարակով պայմանավորված սահմանափակումները չլինեին, ապա արտագաղթը կվերածվեր տարհանման։ Ճգնաժամի չհաղթահարման մյուս ապացույցը թշնամի պետության ախորժակն է, ադրբեջանական զորքերի ներկայությունը Հայաստանի տարածքում։ Արժանապատիվ խաղաղության բանաձևին պարտության կուսակցության առաջնորդը հակադրեց նվաստացման գնով խաղաղություն հակաապետական բանաձևը, որը բերում է նվաստացում և պատերազմ։ Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ձգտումը տվել է իր արյունոտ պտուղները։ Հիմա Արցախի անվտանգության երաշխավորը միայն ռուս խաղաղապահներ են, իսկ Հայաստանի ինքնիշխանությունն էլ հայտնվել է հարցականի տակ»,- նշեց նա։
Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ պատերազմի պատճառը և պարտության թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
«Սիրելի ժողովուրդ, քեզ խաբել են, խաբում են և շարունակելու են խաբել, քանի դեռ հաշիվ չես պահանջել։ Այս իշխանությունները պառակտել են մեր ժողովրդին, թշնամացրել բարեկամներին, հասարակությանը վերածել են ամբոխի և արթնացրել մարդկանց ստորին բնազնդները։ «Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում եմ բոլորովդ» գերպոպուլիստական նախադասության ներքո մարդկանց ուղարկեցին մահվան բերան։ Մարդիկ մեռան, որովհետև կորոնավիրուսի դեմ պայքարը ստորադասվեց դատարանը զավթելու ծրագրից։ Պատերազմում մարդիկ հազարներով զոհվեցին, իսկ զոհելու պատրաստակամություն հայտնած առաջնորդը ոչ թե հեռացավ պաշտոնից, այլ ինքնահռչակվեց որպես փրկիչ ու մտավ խաղաղության աղավնու դերի մեջ»,- հավելեց Թևանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.