Մանուկյան․ Փաշինյանի հրահանգով ձևավորվել են փողոցային կռվի պատրաստ խմբեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առավոտվանից Նիկոլ Փաշինյանի հրահանգով ձևավորվել են խմբեր, որոնք ամեն րոպե պատրաստ են փողոցային կռվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Չեն ուզում, որ դահլիճում սուր քննադատություն հնչի։ Այդ պատճառով փորձում են նման քայլերի դիմել։ Դահլիճում նստածների մեծ մասն այնպիսի քաղաքական կենսագրություն է անցել, որ նրանցով որևէ սահմանափակում չի կարող լինել։ Այսինքն՝ մեր ձայնը չեն կարող լռեցնել։ Ուղղակի ահավոր է, երբ մարդը կանգնում ու ամբիոնից խոսում է թալանի մասին, մեկը, որի ամբողջ անցած ուղին, սկսած իր հարազատներին, այդ թալանի միջոց է անցել։ Ահավորն ինձ համար այն է, որ ՀՀ ԶՈՒ-երի նկատմամբ սիստեմատիկ հարձակումներն են. րոպեն մեկ մեղադրել կոռուպցիայի մեջ»,- նշեց նա։
Ըստ Մանուկյանի՝ 3 տարվա ընթացքում իշխանությունները հեղինակազրկել են հերոսներին ու բանակին։
Անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կողմից բանակի առնչվող հայտարարություններին՝ Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Մի հատ հետաքրքվեք Սարգսյան Հայկը որտե՞ղ է ծառայել, Գորի՞ս, Դատախազության շենքո՞ւմ, ո՞նց եղավ, որ այդպես եղավ, իր եղբայրը ծառայե՞լ է»։
Կառուցողական աշխատանքի մասին խոսելիս Մանուկյանը նշեց. «Հայաստանն այն վիճակում չէ որ՝ լավ, եկեք, մոռանանք սա, խոսքը հայրենիքի մասին է։ Մենք վերցրել ենք մանդատները՝ ժողովրդի աչքերը բացելու, մեր համաքաղաքացիներին ասելու, թե ինչպիսին է այսօրվա իշխող խմբակցությունը, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի գործունեությունը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.