Последние новости

Անն Լույոն կփոխարինի Ջոնաթան Լաքոթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին կփոխարինի Անն Լույոն: Այս մասին դեսպան Լաքոթը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Լուոյին նշանակելու մասին հրամանագիրը օգոստոսի 25-ին ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Շնորհավորում եմ Անն Լուոյին, որն այսօր պաշտոնապես հրապարակված հրամանագրի համաձայն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, և մաղթում եմ նրան հաջողություն այս պահանջկոտ ու գրավիչ առաքելության մեջ»,- գրել է Ջոնաթան Լաքոթը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ