Последние новости

Փաշինյան․ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացել է

Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացել է ևս 4-ով։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ իր նախորդ ելույթում հնչեցրել էր 3773 թիվը։ Այսօր արդեն այդ թիվը 3777 է։

«Այսօր իմ ասած թվից փոփոխություններ կան, որովհետև այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ իր հրապարակած թիվը մահվան վկայականներով հաստատված զոհերի թիվն է։

Նա անշեց, որ զոհերից 3702–ը զինվորական, 75` քաղաքացիական անձինք են։ Անհետ կորածների թիվը 243 է, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ