Որոտանը մասնակիորեն շրջափակման մեջ է
Ռուս սահմանապահների միջնորդությամբ ամեն առավոտ պարենային ապրանքներ են մատակարարվում Որոտանի բնակիչներին։ Որոտանցիները տեղում գտնվող Sputnik Արմենիայի նկարահանող խմբին պատմել են` Գորիս-Կապան ճանապարհահատվածների արգելափակման պատճառով խնդիր է առաջացել սննդամթերքի մատակարարման հետ կապված։
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ արդեն երկու օր է, ինչ ադրբեջանցի զինվորականները փակել են միջպետական ճանապարհը Գորիսից Կապան տանող հատվածում: Արդյունքում՝ մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը: Նրա խոսքով` նշված գյուղերում լուրջ սահմանափակումներ են առաջացել սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության հետ կապված:
Մեր կադրերում երևում է, որ Տեղ գյուղի շրջանցիկ ճանապարհը բարեկարգված չէ, մեքենաների մեծ մասն այն չի կարող անցնել։
Որոտանից մարդիկ չեն կարող դուրս գալ նորմալ շրջանցիկ ճանապարհների բացակայության պատճառով, և եթե ինչ-որ մեկին անհրաժեշտ լինի բուժօգնություն, ապա հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու այս խնդիրը։ Բացի այդ, տեղացիներից շատերն աշխատում են մոտակա քաղաքներում, և արդեն 2 օր է ՝ նրանք ստիպված մնում են տանը ՝ չիմանալով, թե ինչ է լինելու վաղը։
Գյուղացիների խոսքով ՝ որևէ պաշտոնյա իրենց ոչինչ չի հայտնում, ճանապարհի բացման շուրջ բանակցությունների ընթացքի մասին ևս ոչինչ հայտնի չէ: Տեղեկատվության բացակայության պատճառով տեղացիները լրագրողներից են փորձում հասկանալ, թե ինչպիսի իրավիճակ է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.