Սյունիքի՝ շրջափակման մեջ հայտնված 3 գյուղերի բնակիչներին հաց է մատակարարել ԱԻՆ-ը
Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար և Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները շարունակում են փակ մնալ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Բարձրավան բնակավայրի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանն՝ ընդգծելով, որ այսօր տեղի ունեցած բանակցություններն այս պահի դրությամբ արդյունք չեն տվել։
Ադրբեջանցիների՝ Սյունիք մարզի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ և Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները փակելու հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը։
Բարձրավանի գյուղապետի խոսքով՝ այսօր գյուղ հաց են մատակարարել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները՝ այլընտրանքային ճանապարհի միջոցով։ ԱԻՆ-ի կողմից հաց է մատակարարվել նաև Որոտանի և Շուռնուխի բնակիչներին։
«Մտել են գյուղացիների տներ, հարցրել, թե ինչի կարիք ունեն, հավաքագրել են ու հեռացել, հիմա սպասում ենք, որ առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ գյուղ բերեն»,– ասաց Օնիկ Ավագյանը։
Նրա խոսքով՝ թեև գյուղում խուճապ չկա, այնուամենայնիվ, գյուղացիներին մտահոգում է, թե երբ են բացվելու ճանապարհները։ Այլընտրանքային ճանապարհը վատ վիճակում է, ոչ բոլոր տեսակի մեքենաների համար է այն անցանելի։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին, ժամը 23։00-ից ադրբեջանական ԶՈՒ–երը փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա և հրաժարվում են բացել։ Այդ գիշեր տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։
Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Երեկ տեղի ունեցած եռակողմ բանակցություններն ավարտվել էին երեկոյան, սակայն անարդյունք. Ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել այդ ճանապարհատվածները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.