ԱԳՆ․ Հայաստանը հետևում է տաջիկ–աֆղանական սահմանային իրավիճակին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռևս 2013 թվականին է որոշում կայացրել Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու մասին:
ՀՀ ԱԳՆ-ն այսպես է պատասխանել «Թալիբան» շարժման սպառնալիքի դեպքում Երևանի կողմից ՀԱՊԿ երկրներին օգնություն ցուցաբերելու հնարավորության վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին։
«Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ պետություն, հետևում է տաջիկ-աֆղանական սահմանին իրադրության զարգացմանը ։ Դեռևս 2013 թվականին ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ Տաջիկստանին աջակցելու մասին», - նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են, որ ի կատարում այդ որոշման` ՀԱՊԿ շրջանակներում հարցի առնչությամբ քննարկումները ընթացքի մեջ են։
Օգոստոսի սկզբին ահաբեկչական ճանաչված և մի շարք երկրներում արգելված «Թալիբան» շարժման զինյալները հարձակում սկսեցին Աֆղանստանում կառավարական ուժերի վրա: Առայժմ միայն Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող Փանջշիր նահանգն է նրանց վերահսկողությունից դուրս է:
Թալիբները օգոստոսի 15 -ին վերահսկողություն են հաստատել մայրաքաղաքի վրա, ներառյալ նախագահական պալատը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Նաիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, և նահանգում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ապագայում: Նախագահ Ղանին փախել է երկրից և այժմ գտնվում է ԱՄԷ-ում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 20:31
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян на своей странице в соцсети Facebook поделился воспоминаниями о Папе Римском Франциске. Перевод записи М.Минасяна на русский язык – ниже.
-
2025-04-26 15:53
Авантюра киевского режима полностью провалилась, а понесенные противником огромные потери отразятся на всей линии боевого соприкосновения, заявил президент России Владимир Путин после того, как выслушал доклад начальника Генштаба ВС РФ Герасимова.
-
2025-04-26 15:51
Президент США Дональд Трамп, украинский лидер Владимир Зеленский, президент Франции Эммануэль Макрон и премьер-министр Великобритании Кир Стармер провели позитивную встречу в кулуарах похорон Папы Римского Франциска, сообщает Reuters со ссылкой на источник в Елисейском дворце.
-
2025-04-26 15:47
Число пострадавших при взрыве в порту Бендер-Аббас, расположенном на юге Ирана, достигло 406, передает иранское агентство Fars.