Հակոբ Ճաղարյան․ Թուրքիան կարող է արգելել հայկական օդանավերի թռիչքն իր օդային տարածքով
Թուրքիան ունի հիմնավորում, որով արգելում է հայկական օդանավերի թռչել իր օդային տարածքով, իսկ Հայաստանը չի կարող արգելել Թուրքիայի օգտագործել մեր օդային տարածքը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը:
«Թուրքիան միշտ էլ Հայաստանի օդային տարածն օգտագործել է, այստեղ արտառոց ոչինչ չկա: Բոլոր երկրները, որոնք քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ են, իրենք ստորագրել են համաձայնագիր, որ իրենք մեկը մյուսին չեն խոչընդոտելու իրենց օդային տարածքով թռնելու: Պատերազմական իրավիճակներում ինչ-որ այդպիսի բացառություններ լինում են: Հիմա Հայաստանը որևէ միջազգային կարգավորման վրա կարո՞ղ է հղում անի` թուրքերին չթողնելու մեր օդային տարածը օգտագործեն և մյուս կողմից հայկական օդանավերը միշտ օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը: Հիմա որ սեպտեմբերից թուրքերն արգելել են դա ունի իր հիմնավորումները` Հայաստանի ավիացիոն իշխանությունները ընդգրկվել են Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության սև ցուցակում, այդ պատճառով արգելվում է մուտք գործել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Թուրքիայի, Իսրայելի օդային տարածք: Իսկ Հայաստանը չի կարող արգելի Թուրքիային օգտագործել իր օդային տարածքը»,- ասաց նա:
Հակոբ Ճաղարյանը նշեց, որ հայկական օդանավերի թռիչքները դեպի Բեյրութ, Թել-Ավիվ դեպի Եվրոպա կատարվում էր Թուրքիայի տարածքով և Թուրքիան թույլատրել է, սակայն հիմա իրավիճակն այն է, որ Թուրքիան ունի հիմնավորում կարող է արգելել, իսկ Հայաստանը` չի կարող:
Նշենք, որ երեկվանից համացանցում ինֆորմացիա է տարածվում, որ Թուրքիայի օդանավը Ադրբեջան է մեկնել Հայաստանի օդային տարածքով, այնինչ մինչ այս Վրաստանի օդային տարածքով էին տեղի ունենում այս թռիչքները: Այնինչ, իրականում Թուրքիան և Հայաստանը օգտագործել են միմյանց օդային տարածքները:
Հիշեցնենք, որ հայկական օդանավերի մուտքը ԵՄ օդային տարածք արգելված է դեռևս անցյալ` 2020 թ. մարտի 17-ից: Հաջորդը Իսրայելն էր, որ նույն հիմնավորմամբ արգելեց հայկական «Արմենիա» ընկերության թռիչքները: Այս տարվա սեպտեմբերից Թուրքիան է մտցնում արգելքը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.