Последние новости

ՄԵԶ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ…

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։

Ուղերձում Բորելն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին սահմանների գծանշման հարցում: «Նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո (պատերազմը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը-Խմբ.) ցանկանում եմ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը` նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։ Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում», - մասնավորապես նշել է Բորելը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. վստահության մթնոլորտի ստեղծում ու վերականգնո՞ւմ։ Դուք դա լո՞ւրջ եք ասում։ Վստահություն՝ ո՞ւմ միջև։ Հայաստանի ու իր ավազակաբարո հարևանների՞։ Սահմանների դելիմիտացիա՝ ո՞ւմ միջև: Ինքնիշխան Հայաստանի Հանրապետության և ահաբեկչական Ադրբեջանի Հանրապետությա՞ն։ Ավաղ, Բորելն ակնհայտորեն չի կատակում, ինչպեսև, ասենք, գրեթե ողջ միջազգային հանրությունը, որը փորձում է երեսպաշտությամբ խթանել խաղաղությունը մեր տարածաշրջանում։

Եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնենք, որ սա այն միջազգային հանրությունն է, որը ոչ միայն ճանաչեց թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ահաբեկչական կառույցների օգտագործման փաստը 44-օրյա պատերազմում, այլև նույնիսկ ուներ դրա փաստացի ապացույցները։ Այստեղ, թերևս, պետք է մի քիչ կոնկրետություն մտցնել։ Անցած տարվա հոկտեմբերի 1-ին, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի մեկնարկից առաջ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա են ջիհադիստական խմբավորումների գրոհայիններ Սիրիայից, որոնք տարածաշրջան են ներթափանցել Թուրքիայի տարածքով: Մակրոնն այդ տեղեկատվությունը, ինչպես ասում են, օդից չէր վերցրել։ Այդ մասին նրան զեկուցել էր ֆրանսիական հետախուզությունը, որին էլ վկայակոչում էր Ֆրանսիայի նախագահը։

Կրկին իսկ անցած տարվա հոկտեմբերի սկզբին, պատերազմի թեժ պահին, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են մեկնել Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ: Նրա հավաստմամբ՝ խոսքը հազարավոր արմատականների մասին է, որոնք ծրագրում են մասնակցել մարտական գործողություններին գումար վաստակելու համար։ «Իրավիճակի ներկայիս սրացումը մեծ մտահոգություն է հարուցում ոչ միայն իր մասշտաբներով, այլև արտաքին գործոնների սկզբունքորեն նոր ազդեցությամբ։ Ադրբեջանի կողմից առաջին անգամ այսչափ բացահայտ և միանշանակորեն հանդես է գալիս Թուրքիան։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում բռնկվող զինված հակամարտությունը մագնիսի պես ձգում է տարբեր տեսակի միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին»,- նշեց ռուսական ԱՀԾ ղեկավարը։

Պատերազմի ողջ ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության, բացի ամենից՝ նաև փորձում էր միջազգային հանրության արձագանքը արգելված զենքի օգտագործման վերաբերյալ. սկսած ահաբեկիչների ծառայություններից, վերջացրած խաղաղ բնակչության դեմ օգտագործվող ֆոսֆորային և կասետային ռումբերով։ Համաշխարհային հանրությունն այդ տեստը ձախողեց՝ զարմանալի հանդուրժողականություն ցուցաբերելով ահաբեկչության և բացահայտ բարբարոսության հանդեպ։ Ընդ որում կարծես թե չնկատեց, որ բարբարոսներն Արցախում փորձարկում են նոր սերնդի պատերազմների տեխնոլոգիան, որում համադրվում են նախնադարյան վանդալիզմն ու դաժանությունը և նորագույն տեխնիկական միջոցները։ Պատերազմի ողջ ընթացքում ահաբեկիչներին օդից աջակցում էին տխրահռչակ «Բայրաքթարները»։ Նկատենք, այդ տեխնոլոգիայի մի մասը Թուրքիան արդեն արտահանում է, օրինակ, Ուկրաինա։ Արցախյան պատերազմից գրեթե անմիջապես հետո Անկարայի և Կիևի միջև կնքվեց «Բայրաքթարների» մատակարարման պայմանագիր։ Բայց դժվար թե թուրքական աջակցությունը սահմանափակվի անօդաչու թռչող սարքերով, նոր սերնդի զենքի լիակատար համալրման համար անհրաժեշտ են ահաբեկիչ-գրոհայիններ, որոնց «արտադրությունը» Թուրքիան դրել է հոսքագծի։

Թեպետ, վերադառնանք, ինչպես ասում են, մեր գործերին։ Պատերազմն ավարտվել է, սակայն տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի աստիճանը չի նվազել։ Նախ՝ ահաբեկիչ-գրոհայինները ոչ մի տեղ չեն անհետացել։ Օրինակ, Շանհայի համագործակցության կազմակերպությանն առընթեր ԱՊՀ զարգացման ինստիտուտի եվրասիական ինտեգրման բաժնի պետ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակում են մնալ, տարբեր գնահատականներով, 1700-2000 արաբներ։ Դրանք զինված գրոհայիններ են, որոնց համար այժմ տներ են կառուցում Ղարաբաղի տարածքում։ Ըստ էության, Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանը վերածում է ահաբեկիչների որջի։ Երկրորդ՝ Բաքուն ինքն էլ ամեն րոպե ապացուցում է ադրբեջանական պետության ահաբեկչական և բարբարոսական էությունը։ Ինչպես որ ԻԼԻՊ-ն էր ժամանակին ոչնչացնում Պալմիրան, այնպես էլ ադրբեջանցիներն են 44-օրյա պատերազմից հետո առ այսօր ոչնչացնում պատմական ճարտարապետական ժառանգության մարգարիտներն Արցախում։ Ինչպես որ ահաբեկիչներն են պատանդներ վերցնում, այնպես էլ Բաքուն է պատանդ պահում տասնյակ հայ ռազմագերիների։ Բաքվի «ռազմավարի զբոսայգու» մասին, որը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, խոսելն անգամ սարսափելի է։ Ավելի ճիշտ՝ սարսափելի է լսել նույն այդ քաղաքակիրթ աշխարհի այսօրվա հռետորաբանությունը, որը հնարավոր է համարում վստահության ամրապնդումը տարածաշրջանում։ Սարսափելի են ցինիզմն ու երեսպաշտությունը, որով առաջ է մղվում «խաղաղ օրակարգը» և բացվում «խաղաղության դարաշրջանը տարածաշրջանում»։ Նկատեք, ըստ էության՝ մեզ առաջարկվում է համակերպվել ահաբեկչության հետ…

Այս տարվա հունիսին Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին, ելույթ ունենալով լրագրողների առջև, հայտարարեց, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չԷ դադարեցնել երկրի հակաահաբեկչական գործունեությունն աշխարհում՝ Աֆղանստանից ամերիկյան զորակազմը դուրս բերելուց հետո: «ԱՄՆ-ը պետք է արձագանքի ներկայիս սպառնալիքներին... և ահաբեկչական սպառնալիքների մետաստազներին Աֆղանստանի սահմաններից դուրս»,- մեջբերեց Քիրբին նախագահ Բայդենի խոսքերը։ Այդ նպատակով Սպիտակ տունը մտադիր է ադապտացնել ԱՄՆ հակաահաբեկչական ներուժը։

Դե ինչ, խնդրեմ, արձագանքեք ահաբեկչական սպառնալիքների մետաստազներին Աֆղանստանի սահմաններից դուրս։ Հայտնի է դրանց տեղակայման առնվազն երկու հասցե. Բաքու և Անկարա։ Միաժամանակ կարող եք այդ հարցում միավորվել Փարիզի հետ, որը հաստատ գիտի մեր տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին, և Մոսկվայի հետ, որը ոչ միայն գիտի դա, այլև կարողանում է «սատկացնել ահաբեկիչներին արտաքնոցում»։ Բարեբախտաբար, կա նաև Վաշինգտոնի, Փարիզի և Մոսկվայի համագործակցության ձևաչափը. նրանք բոլորն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր և միակ հարթակի համանախագահներ են։ Ազատեք հակամարտությունը գոնե ահաբեկչական մետաստազներից։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НА СТАРТЕ МАРАФОНСКОГО ЗАБЕГА
    2025-07-19 10:06

    Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.

  • ЦВЕТЫ И ЦВЕТОЧКИ
    2025-07-18 09:35

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ