Եռաբլուրում քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոսի գերեզմանը
Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի թղթակցի հետ զրույցում Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանն ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, շիրմաքարը տեղում է եղել, օգոստոսի 30–ին` ցերեկով են «թուրքի նման քանդել ու տարել այն»:
Գևորգյանն ասել է, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա պաշտպանության նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:
Զոհվածի հայրն ասել է, որ այսօր խմբով գնալու են կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ու պահանջելու, որ այդ վանդալիզմը կատարողներն անպայման պատասխան տան:
«Ստացվում է, որ Ռ. Գևորգյանին նախ թույլատրել են կառուցել հերոս որդու գերեզմանը, հետո էլ որոշել են առանց խղճի խայթ զգալու քանդել տալ այն»,–գրում է կայքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Ակնկալում են ՀՀ ՊՆ-ի արձագանքը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).