Последние новости

Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրվա առթիվ հումանիտար ակցիա են անցկացրել ԼՂ երեխաների համար

Գիտելիքի օրվա առթիվ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, մարդասիրական ակցիա են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ Մարտունու շրջանի երեխաների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մաճկալաշեն գյուղի միջնակարգ դպրոցի խաղաղապահները շուրջ 100 աշակերտի և ուսուցչի շնորհավորեցին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: «Այսօր Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում մարդասիրական ակցիա անցկացվեց. հաջողակ ուսման համար գրենական պիտույքներ բաժանվեցին թիվ 2 դպրոցի աշակերտներին: Մասնակցում էին երկրորդից տասներկուերորդ դասարանների երեխաները:

Այս ակցիան հնարավոր դարձավ «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի շնորհիվ, ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ