Последние новости

Լավրովը գնահատել է Բայդենի հայտարարությունը այլ երկրների գործերին չխառնվելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն այն մասին, որ «ժամանակն է դադարեցնել» միջամտել այլ երկրների գործերին, դրական են, Մոսկվան ողջունում է այդպիսի մոտեցումը, չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Շատ հետաքրքիր պահ է, որը նշեցին թե ԱՄՆ նախագահ Բայդենը, թե Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նրանք երկուսն էլ փաստացի մեկ-երկու օր իրարից հետո հայտարարեցին, որ ժամանակն է «թարգել», ներեցեք այս արտահայտության համար, միջամտել ուրիշ երկրների գործերին՝ նրանց արևմտյան տիպի ժողովրդավարություն պարտադրելու նպատակով»,-ասել է Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ողջունում ենք նման հայտարարությունները։ Մենք վաղուց էինք կոչ անում, որ պետք է դասեր քաղել այն արկածախնդրություններից, որոնք մեջ վերջին տասնամյակների ընթացքում խրվում էին մեր արևմտյան գործընկերները»,-նշել է նախարարը։

 «Հուսով եմ, որ եթե այդ հայտարարությունները արտացոլում են տառապանքների արդյունքում ձևավորված եզրակացությունը, ապա ապագայում մեր մոլորակի վրա մի քիչ ավելի հանգիստ կլինի»,-ավելացրել է Լավրովը, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ