Չարչյանին կալանքից ազատելու հարցով հրատապ նիստի միջնորդություն է ներկայացվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի Չարչյանի փախանման միջոց կալանքը գրավով փոխարինվի։ Խափանման միջոցի փոփոխման հարցը պայմանավորված է Չարչյանի առողջական վիճակի վատթարացմամբ»,–ասաց փաստաբանը։
Նա հիշեցրեց, որ օգոստոսի 24-ին Չարչյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» ԲԿ, և հենց նույն օրը սուր ինֆարկտ է տարել։ Փաստաբանը նշեց, որ բացի այդ, Չարչյանը շաքարային դիաբետ ունի ն օրական 92 միավոր ինսուլին է ստանում։ Համաձայն կառավարության 825Ն որոշման` այդ հիվանդության տեսակն անհամատեղելի է կալանքի հետ։
Ալեքսանյանը հայտնեց նաև, որ հրատապ նիստ հրավիրելու միջնորդությանը կցել են նաև Չարչյանի էպիկրիզները։ Թե երբ կլինի միջնորդության քննությունը` դեռ հայտնի չէ, սակայն պաշտպանը հույս ունի, որ շուտափույթ ժամկետներում կքննեն այն։ Հարցն այն է, որ, ըստ Ալեքսանյանի, օրենքով հրատապ նիստ հրավիրելու ժամկետներ նախատեսված չեն։
Հավելենք, որ օգոստոսի 30-ին Չարչյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել էին հիվանդանոց։
Չարչյանի մոտ ախտորոշվել է զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզային ընթացք), սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ` ինսուլինից կախում ունեցող, ինչպես նաև խրոնիկ երիկամային անբավարարություն։ Բացի այդ, նա օգոստոսի 24-ին սրտամկանի սուր ինֆարկտ է տարել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.