«Հայաստան» դաշինք․ Մենք նահանջելու իրավունք չունենք
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակից,
Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը»։ Պատմական այդ փաստաթուղթը հայկական երկրորդ պետության ծննդյան վկայականն էր։ Ամրագրվեց ԼՂՀ հայ բնակչության՝ իր պատմական հողում ինքնորոշվելու, անկախ պետականություն կառուցելու կամքը, իր իրավունքները պաշտպանելու վճռականությունը։ Արցախի ազատագրական պայքարում համախմբվեց համայն հայության ներուժը։ Լեռնային Ղարաբաղի անկախության անշրջելիությունը վերահաստատվեց 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։
Հաջորդած երեսուն տարիները պետականաշինության, խաղաղություն պարտադրելու ոչ դյուրին ժամանակներ էին։ Արցախը ողջ հայությանը միավորող հաղթանակի և հպարտության խորհրդանիշ էր։ Ցավոք, 2018թ. Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը չկարողացավ բանակցային գործընթացում ամրապնդել և պաշտպանել Արցախի հանրապետության դիրքերը։
Ավելին՝ անհավասարակշիռ, ապազգային արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում հայտնվեցինք միջազգային մեկուսացման մեջ՝ չկարողանալով հակազդել թուրք-ադրբեջանական ագրեսիային։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ վավերացվեց ծանր պարտության փաստը՝ հայկական երկու պետականությունները կանգնեցնելով անվտանգային լրջագույն սպառնալիքների, անորոշ ապագայի առջև՝ սասանելով նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Այդուհանդերձ, մենք մեր քաղաքական իրավունքներից, արդար պահանջատիրությունից նահանջելու իրավունք չունենք։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված Արցախի Հանրապետության անկախության օրն ու նրա խորհուրդը պարտադրում են վերահաստատել, որ Արցախի անվտանգությունը շարունակելու է լինել մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունը։
Մենք պարտավոր ենք անհնարինը գործադրել Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու, Արցախի հանրապետության կարգավիճակը ամրագրելու ուղղությամբ։
Լավատեսությամբ շնորհավորենք Արցախի անկախության օրը, վստահ ու վճռական, որ հայկական Արցախը հարատևելու է»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.