Последние новости

ԹԱԼԱՆԻ «ՑՈՒՑԱՆՄՈՒՇ»

Ռազմական տեխնիկան, որը չէին կարողացել հասցնել Աբու Դաբի՝ ցուցահանդեսում ներկայացնելու, այժմ չեն կարողանում տուն վերադարձնել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, հաղորդում է Sputnik Արմենիան։

«Հայկական ցուցանմուշների Աբու-Դաբի չհասնելու դեպքով քննություն էր սկսվել, որը շարունակվում է։ Տեխնիկական խնդիր է եղել` բոլոր պայմանավորվածությունները, մասնագիտական առումով բոլոր համաձայնությունները եղել են և ընկերությունը, որը պետք է տեղափոխեր ամենը, չի կատարել իր պարտականությունները։ Սակայն հիմա էլ մենք մի ուրիշ խնդիր ունենք` այդ ապրանքները դեռ Հայաստան չեն հասել»,- հայտարարել է նախարարը։ Տեղի ունեցածը կրկին ցույց է տալիս, որ պետք է համագործակցել միայն փորձված ընկերությունների հետ, հավելել է նա։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե ինչու հիմա էլ չեն կարողանում վերադարձնել ռազմական տեխնիկան, առանձին հարց է։ Սակայն առնվազն արտառոց է, որ այն չի վերադարձել դեռևս 7 ամիս առաջ։ Այստեղ հիշեցնենք, թե ինչ է, ըստ էության, տեղի ունեցել։ Այս տարվա փետրվարին սկանդալ բռնկվեց՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանի ռազմական տեխնիկայի նմուշները չէին հասել Աբու Դաբի, որտեղ անցկացվում էր AidEx 2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը։ Արդյունքում հայկական տաղավարը ներկայացված էր բուկլետներով, իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում էր. «Տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն»։

Նկատենք. տեսականորեն կարելի է ենթադրել, որ կորոնավիրուսային սահմանափակումների շրջանում, որոնք ի թիվս ամենի՝ առաջացրել էին նաև տրանսպորտային խնդիրներ, հայկական ցուցանմուշները կարող էին ուշանալ ցուցահանդեսից։ Բայց այդ դեպքում դրանք պետք է անմիջապես վերադառնային։ Մինչդեռ, ինչպես պարզվում է, վերադարձ մինչ օրս չի եղել։ Ըստ էության, հայկական ռազմական տեխնիկայի նմուշները թափառում են ինչ-որ տեղ, թեև խոսքը ռազմական (!) տեխնիկայի և, միգուցե, հայկական նոու-հաուի մասին է, այսինքն՝ երկրի անվտանգության հետ կապված մեր ռազմական ներուժի նորարարությունների: Հարց է ծագում. որտե՞ղ է թափառում մեր ռազմական տեխնիկան և ինչո՞ւ։

Այս հարցերի պատասխանները, ըստ նախարարության փետրվարյան խոստման, պետք է տա նախկին նախարար Հակոբ Արշակյանի նախաձեռնած ծառայողական հետաքննությունը։ Բայց այստեղ նույնպես հարց է առաջանում. ախր այդ ի՞նչ քննություն է, որը 7 ամսում չի կարողացել պարզել, թե ով և ինչպես է ձախողել նմուշների առաքումը ցուցահանդես։

Ներկայիս նախարարն ակնարկում է, թե կատարվածի պատճառը «չստուգված ընկերության հետ համագործակցությունն» է։ Դե ինչ, ասենք թե։ Բայց ովքե՞ր են նախարարության այն մարդիկ, ովքեր համագործակցել են «սխալ» ընկերության հետ։ Քանի՞ րոպե է պետք ծախսել՝ պարզելու համար ցուցահանդեսին հայկական մասնակցության կազմակերպմամբ զբաղվող նախարարության պաշտոնյաների շրջանակը: Եվ անշահախնդի՞ր է եղել արդյոք հիշյալ համագործակցությունը։

Ի դեպ, նշենք, որ խոսքը մի քանի տասնյակ հազար, իսկ գուցեև մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ տեխնիկայի մասին է։ Եվ ստեղծված իրավիճակում հիմքեր կան կասկածելու, որ ցուցանմուշները պարզապես վաճառել են։ Կրկին ուշադրություն դարձնենք այս պատմության հիմնական դրվագներին. ռազմական տեխնիկան դուրս է եկել Հայաստանից, ցուցահանդես չի հասել, բայց դա վերադարձնել նույնպես չի ստացվել։ Ողջ այդ ընթացքում զուգահեռաբար ընթանում է ծառայողական քննությունը. այն աստիճան անօգուտ, որ շարունակվում է առ այսօր։

Այս պատմության մեջ ամենազվարճալին այն է, որ այս իշխանության ներկայացուցիչները դեռ «նախկիններին» են մեղադրում պետական գանձարանը թալանելու մեջ ։ Ըստ էության, տվյալ դեպքում գործ ունենք թավշե իշխանության կողմից այդպիսի թալանի և պետական միջոցների փոշիացման ռազմական-անվտանգային ամենաիսկական ցուցանմուշի հետ, հնարավոր է նաև՝ ռազմարդյունաբերական լրտեսությանը նպաստելու փորձի։ Եվ այդ հարցում նորերն անհամեմատելի են իրենց նախորդների հետ։ Տվել-անցել են բարձրտեխնոլոգիական ձևով…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НА СТАРТЕ МАРАФОНСКОГО ЗАБЕГА
    2025-07-19 10:06

    Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.

  • ЦВЕТЫ И ЦВЕТОЧКИ
    2025-07-18 09:35

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ